o C     16. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՆԻԿՈԼԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԳՈՐԾԻ ԴՆԵԼ ՎԵՐՋԻՆ ԽԱՂԱԹՈՒՂԹԸ՝ ԿԱՂ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

20.09.2019 21:20 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՆԻԿՈԼԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԳՈՐԾԻ ԴՆԵԼ ՎԵՐՋԻՆ ԽԱՂԱԹՈՒՂԹԸ՝ ԿԱՂ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

Համաձայն շրջանառվող ակտիվ խոսակցությունների, Նիկոլը պատրաստվում է գործի դնել իր ձեռքին մնացած վերջին խաղաթուղթը՝ բռնապետությունը: Նրա մերձավոր շրջանակներում արդեն քաջ գիտակցում են, որ դեմոկրատ խաղալով, միայն մոտեցնում են սեփական քաղաքական վախճանը: Իսկ այլ մեթոդներ, կասեցնելու համար Նիկոլի արագորեն զրոյացող վարկանիշը, պարզապես չեն գտնում:

Արա Պապյանը չի էլ թաքցնում, որ Նիկոլ Փաշինյանը շարժվում է «Սասնա ծռերի» հրահանգով. Գառնիկ Իսագուլյան

Խոշոր հաշվով, չի կատարվել եւ ոչ մի առանցքային «հեղափոխական» խոստում, եւ կատարելու տարբերակ չի էլ երեւում: Արտաքին այն քաղաքական եւ ֆինանսական օգնությունը, որի վրա ի սկզբանե հույսեր էին դրել, չի լինելու: Փոխարենը անշեղորեն աճում է արտախորհրդարանական ընդդիմության, այդ թվում՝ Նիկոլի ամենավտանգավոր հակառակորդի՝ Քոչարյանի վարկանիշը: Գումարած դրան, անհրաժեշտ է արագորեն մի շարք աղմկոտ հարցեր լուծել, այդ թվում՝ Ամուլսարի, եւ որ ամենածանրն է, Արցախի: Այս իրավիճակում որեւէ բան չանելը կնշանակի շատ արագ պարտություն, որից հետո կգա այս մեկուկես տարում արածների համար պատասխան տալու հերթը: Կաշիները փրկելու համար մնում է մեկ տարբերակ՝ դիկտատուրայի հաստատում, չնայելով մեթոդներին, արտաքին եւ ներքին արձագանքներին: Ըստ նույն խոսակցությունների, հենց դրանով էլ պետք է բացատրել վերջին աղմկոտ հրաժարականները: Բանն այն է, որ ինչպես Վանեցյանը, այնպես էլ Օսիպյանը, լավ թե վատ, բայց լինելով մասնագետներ, հրաշալի պատկերացնում էին, որ դիկտատուրայի անցումը կարող է լինել միայն առաջին պլանում ուժային կառույցների դերակատարմամբ: Այդ անցումը նաեւ ենթադրում է ծանր հանցագործությունների մի ամբողջ փունջ, որի պատասխանատվությունը մնալու է հենց այդ ուժայինների ղեկավարության վրա: Կարճ ասած, պետք է ամեն մի բարոյականություն մի կողմ թողնել եւ դառնալ սովորական «կրակից շագանակ հանող», ընդ որում, պատրաստ լինելով, որ արտաքին մեծ աղմուկի եւ ճնշումների դեպքում հենց իրենց են առաջին հերթին «ժերտվա» տալու: Ուստիեւ, ճիշտ պահին որոշեցին հեռանալ: Ու մյուս կողմից, իշխանություններին էլ պետք է ուժային կառույցների այնպիսի ղեկավարներ, ովքեր թքած կունենան, Վանեցյանի ասած, ամեն մի «սպայի պատվի եւ արժանապատվության» վրա ու առանց վայրկյան անգամ մտածելու կկատարեն ցանկացած հրաման: Այլ բան, որ այս սցենարը դեռ չգործադրված, արդեն իսկ առնվազն կաղում է: Ընդ որում, ըստ նույն խոսակցությունների, այդ մասին ինչպես Վանեցյանը, այնպես էլ Օսիպյանը քանիցս զգուշացրել են Նիկոլին: Այսինքն, որ բացի արտաքին եւ ներքին ռեակցիայից, էլ ավելի լուրջ խնդիր է, որ ուժային կառույցների շարքերում եւս հնարավոր ծեծուջարդերի սցենարների մասով բուռն դժգոհություններ կան: Ճիշտ է, հանուն աշխատավարձի ուժայինները գոնե ձեւ կտան, թե հրամանները կատարվում են, սակայն ամենակուլմինացիոն պահերին մեծ հարց է, թե ինչպես կվարվեն: Բայց ահա, այդ զգուշացումների պատասխանը պաշտոնանկությունն էր, թե չեն կարողանում ղեկավարել: Բայց մեկ է, դրանով ուժայինների ներքին անհնազանդության խնդիրը չլուծվեց:

Փաշինյանի առաջ քաշած բանաձեւը գոյություն չունի

Ս. ԱԲՐԱՄՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА