o C     23. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՐԹՈՒՐ ԱՐՄԻՆ. «ՔԱ՛ՅԼ ԱՐԱ ԴԵՊԻ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»

20.09.2019 21:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԱՐԹՈՒՐ ԱՐՄԻՆ. «ՔԱ՛ՅԼ ԱՐԱ ԴԵՊԻ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»

«Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնը քաղաքական, այսինքն` կուսակցական դարձնելու օրենքի նախագիծը Հայաստանը վերջնականապես կդարձնի կուսակցական բռնապետություն եւ այդ կուսակցության առաջնորդի միապետություն: Այս օրինագիծը ԱԺ ներկայացրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` ՔՊ-ի հետ համաձայնեցրած, կամ գուցե առաջարկով, եւ, բնականաբար, առաջին ընթերցմամբ այն շռնդալից հաջողությամբ անցել է»,- գրում է հայտնի հայագետ, «Համահայկական ազգային համաձայնություն» շարժման հիմնադիր եւ խորհրդի ներկայացուցիչ ԱՐԹՈՒՐ ԱՐՄԻՆԸ:

Ողջ ճշմարտությունը Արթուր Սարգսյանի կամ հանրությանն առավել հայտնի «Հաց Բերողի» մահվան հանգամանքների մասին․ Արփինե Հովհաննիսյան

Նա արձանագրում է, որ քանզի «հիմա էլ ԱԱԾ-ի գաղտնի հետախուզական ցանցը դառնում է կուսակցականացված, ապա պարզ է դառնում, որ երկիրը գնում է դեպի լիակատար կուսակցապետական բռնապետության համակարգ: Պետք է նաեւ ընդգծել, որ այդ կուսակցությունը ընդհանրապես չունի որեւէ գաղափարաբանություն եւ հայեցակարգ` թե ինչպիսի՞ Հայաստան է ցանկանում կառուցել հավաքական հայ ժողովուրդը»:

«Քանի ուշ չէ, լսեք գեներալ Վանեցյանին». Ա. Կոչուբաեւ

Արթուր Արմինը նաեւ փաստացի մերկացնում է ԼՀԿ-ի ստախոսությունը. «Այս պրոյեկտը ԱԺ ներկայացրած «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Մարուքյանն ասում է, որ սխալ տեղեկատվություն է տարածվել այս օրինագծի մասին, թե իբր ով ուզի, կարող է դառնալ ԱԱԾ ղեկավար: Սակայն, ըստ ԱԺ ներկայացված օրինագծի` ԱԱԾ ղեկավարին ներկայացված պահանջները նույնն են, ինչ Աժ պատգամավորին ներկայացված պահանջները: Բոլորս գիտենք, որ ավելի ցածր պահանջներ, քան Աժ պատգամավոր դառնալու համար է անհրաժեշտ` դժվար է պատկերացնել. պատգամավորը պետք է խոսի հայերեն, պիտի դպրոց ավարտած լինի եւ պետք է լինի գոնե 25 տարեկան եւ նաեւ պետք է լինի որեւէ կուսակցության անդամ: Եվ նույնը պահանջվում է ԱԱԾ ղեկավար դառնալու համար»:

Երկրին իսկական տեր է անհրաժեշտ. Արթուր Թովմասյան

Արթուր Արմինի կարծիքով` ԱԱԾ-ի կուսակցականացմանը կհետեւեն հաջորդ քայլերը` «Սահմանադրական դատարանի կուսակցականացում, Պաշտպանության նախարարության կուսակցականացում», եւ թավշիստները «կուսակցական միապետությունը սարքում են «օրինական»: Նրա համոզմամբ` Նիկոլի պարագայում «պետության կառավարման որեւէ նոր ֆորմատ, բացի վարչաօլիգարխիկ համակարգից` նրա երեւակայության համար անհասանելի է: Եվ... վարչաօլիգարխիկ համակարգն է ստեղծում առանցքային անձեր` վիշապիկներ»:

Իշխանությունն ունի ազդեցություն իրավապահ մարմինների վրա. Ռուբեն Մելիքյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА