o C     18. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Սա մեր ազգային խայտառակությունն է». Վոլոդյա Հովհաննիսյան (Տեսանյութ)

20.09.2019 20:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Սա մեր ազգային խայտառակությունն է». Վոլոդյա Հովհաննիսյան (Տեսանյութ)

Զոհված զինծառայողների մայրերը, կանայք երեկ բողոքի ակցիա իրականացրին կառավարության շենքի դիմաց: Նրանք իրենց պահանջները գրավոր տեսքով սեպտեմբերի 11-ին ներկայացրել էին կառավարությանը, սակայն մինչեւ հիմա պատասխան չէին ստացել: Զոհված զինծառայողների ծնողները կարծում են, որ անարդար է, երբ պետությունը փոխհատուցում է 2008-ի մարտի 1-ի զոհերի հարազատներին, իսկ սահմանում զոհվածների ընտանիքներին որեւէ աջակցություն չի տրամադրում: Չորս եւ ավելի ժամ ցույցից հետո, ի վերջո, վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուրս եկավ կառավարության շենքից, պատմեց իրենց ծրագրերի մասին, սրտնեղեց ու հեռացավ, իսկ ծնողների պահանջները մնացին նույնը: Այս մասին «Իրավունքը» զրուցեց պահեստազորի գնդապետ, պատմական գիտությունների թեկնածու ՎՈԼՈԴՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ:

«Մեր հանրությունը, ցավոք, կենդանի հերոսներ չի սիրում». Էդգար Հովհաննիսյան (Տեսանյութ)

«ՆԻԿՈԼԸ ԲԱՐՈՅԱԶՐԿՈՒՄ Է ՄԵՐ ԵՐԿԻՐՆ ՈՒ ՄԵՐ ԲԱՆԱԿԸ»

Պարոն գնդապետ, «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ, զոհված զինվորի մայր Մարգարիտա Խաչատրյանը կառավարության դռների առջեւ էր նստել, ակցիային մասնակցում էին նաեւ բազմաթիվ որդեկորույս մայրեր: Ի՞նչ կասեք ստեղծված իրավիճակի մասին:

Ի՞նչ կարող եմ ասել: Սա մեր ազգային խայտառակությունն է, երբ կյանքը հանուն հայրենիքի զոհածների հարազատները կառավարությունից պատշաճ ընդունելության չեն արժանանում: Իսկ միասեռական, սորոսական տականքները պետական ապարատի կաբինետներում այսօր վխտում են: Հայաստանի Հանրապետությունը ղեկավարում են  նիկոլյան ռեժիմի դասալիք, բանակում չծառայած, վախկոտ ու սրիկա անդամները: Ամենամեծ խայտառակությունն է, երբ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարում է, թե Նիկո՛լ, կհանդիպենք մարտի դաշտում, իսկ Նիկոլն այսպես է վերաբերվում մեր փառապանծ հերոսների, զոհված տղաների ծնողներին ու հարազատներին: Նիկոլը բարոյազրկում է մեր երկիրն ու մեր բանակը: Նա ծանր բարոյահոգեբանական հարված է հասցնում մեր դիմադրողական ոգուն, եւ սա ամենատհաճ ու ամենաանցանկալի հակահայկական գործն է, որ այսօր կառավարությունն անում է: Զկռտացող միասեռականները ասֆալտին նստելուց հետո, հիմա փափուկ աթոռներին են հայտնվել եւ իրենց հետույքը չեն բարձրացնում` պատասխանելու այս մարդկանց: Մինչդեռ այս մարդիկ այնքան շատ խնդիրներ ու հարցեր ունեն, որոնք պետք է լուծվեն:

Բերման են ենթարկել և ճնշել, որ ցուցմունք տա Արթուր Վանեցյանի դեմ. hayeli.am

«ՆԻԿՈԼՆ ԱՎԱՆՏՅՈՒՐԱՅՈՎ ՄԱՐՏԻ 1-ԻՆ 10 ՀՈԳՈՒ ՏԱՐԱՎ ՄԱՀՎԱՆ»

Հարցերից մեկն էլ այն է, թե ինչո՞ւ պետք է կառավարության որոշմամբ` փոխհատուցում տրվի «մարտի 1-ի» 10 զոհերի հարազատներին, իսկ սահմանին զոհված զինվորների հարազատներին` ոչ: Ինչպե՞ս եք վերաբերվում այս որոշմանը:

Նիկոլն ավանտյուրայով 2008 թվականի մարտի 1-ին 10 հոգու տարավ մահվան եւ իր պիղծ ու ստոր գործերը թաքցնելու համար նա 30 միլիոնով փորձում է կաշառել այդ զոհվածների ծնողներին: Սակայն ասեմ, որ ոչ բոլորն են կաշառված, ընդամենը մի քանի արյունապիղծներ կաշառվեցին: Այդուհանդերձ, բնական հարց է առաջանում` ինչո՞ւ է քաղաքական պայքարի զոհերին տրվում 30 մլն, իսկ հայրենիքի սահմանների պաշտպաններին չի տրվում այդ գումարը: Ահա հարցերի հարցը, եւ ով էլ լիներ այս ծնողների փոխարեն, ուղղակի կվիրավորվեր: Հարցը ոչ թե այդ դրամական միջոցն է, այլ այն վիրավորանքը, որն այսօր զգում են այս մարդիկ: Որպես Արցախյան պատերազմի վաշտի հրամանատար, անձամբ Սիսիանի ջոկատում շատ զոհեր եմ ունեցել, եւ ես էլ կուզեի, որ այդ զոհերի հարազատներին տրվեր գումար, որովհետեւ գիտեմ, թե ինչքան դժվար եւ ծանր են ապրել այդ մարդիկ: Ինչո՞ւ հայրենիքի համար մարտնչած զոհվածների ծնողները չպետք է ստանան, բայց քաղաքական նկրտումներով զոհվածների հարազատները պետք է ստանան: Իհարկե, շատ ցավալի է, որ այդ 10 զոհը ունեցանք, Աստված տար, չլիներ, եւ տա Աստված, որ էլ չկրկնվի երբեք, սակայն հանուն հայրենիքի զոհվածները պետք է վեր լինեն ցանկացած երեւույթից, սուբյեկտից եւ օբյեկտից, որովհետեւ նրանք հայրենիք են պաշտպանել: Պետք է բոլորս խոնարհվենք այդ ծնողների, քույրերի եւ մայրերի առաջ, ովքեր նման երեխաներ են դաստիարակել, որոնք կռվել ու զոհվել են հանուն հայրենիքի: Բայց այսօր մենք խոնարհվելու փոխարեն, արհամարհում ենք... Մեր կառավարությունն արհամարհում է:

Թովմասյանի նկատմամբ տոտալ գրոհը, քայլարաստների կողմից մի քանի արշավներից էր կազմված. Արթուր Թովմասյան

«ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ Է ԳԱՂՏՆԱԼՍՈՒՄՆԵՐԻ ՀԵՂԻՆԱԿԸ»

Դուք անդրադարձաք Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարությանը, որը սպառնում էր պատերազմով: Սակայն այն կարծես ոչ մի պատգամավորի չի հուզում, որեւէ մեկը չարձագանքեց: Ի՞նչի մասին է սա վկայում:

Ո՞վ արձագանքի: Արձագանքելու համար պետք է գոնե գիտելիքներ ունենան պաշտպանության ոլորտում, ազգային լումա ունենան ներդրած կամ պարզապես ազգային մտածողություն ունենան: Այդ բոլորն իրենց մոտ բացակայում է, դրա համար էլ ոչ մեկը չի արձագանքում: Այսօր օլխոկրատիկ տիրանյա է տիրում` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Նա եթե թույլ տա, կխոսեն, թույլ չտա` չեն խոսի:

Արցախին սահմանամերձ Ադրբեջանի Թարթառի շրջանում ադրբեջանցիներ են հավաքվել, որոնք նպատակ ունեն շարժվել դեպի Արցախի սահման

Իսկ ի՞նչ կարծիք ունեք ուժային ղեկավարների` ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսպիյանի հրաժարականների մասին:

– «Մավրն իր գործը կատարեց, մավրը կարող է հեռանալ»: Ես դեռ մեկ տարի առաջ եմ ասել, որ Նիկոլ Փաշինյանն է հայտնի գաղտնալսումների հեղինակը, եւ նա ստեղծել է այն հենարանը, որ ցանկացած պահի, ցանկացածին կարող է ոչնչացնել: Այս հարցի պատասխանը կարող եք գտնել մեկ տարի առաջ ասված իմ խոսքերից:

Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Սլովակիայում

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Մանրամասները դիտեք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА