o C     23. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նոր զարգացումներ` կոնսերվատորիայի մութ պատմության շուրջ

20.09.2019 20:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Նոր զարգացումներ` կոնսերվատորիայի մութ պատմության շուրջ

Մամուլում շրջանառվեց տեղեկություն, որ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում տեղի է ունեցել փակ խնջույք, որին մասնակցել են, ըստ ականատեսների, ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներ, սատանիստական աղանդի անդամներ: Ավելին` խնջույքն անցկացվել է կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանի հովանու ներքո, ով շենքն ամբողջ գիշեր տրամադրել է խնջույքի մասնակիցներին: Վերոնշյալի մասին սոցցանցերում անգամ տեսանյութ հայտնվեց: Իսկ ռեկտոր ՍՈՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ շտապեց արձագանքել, թե այն կազմակերպել էր շրջանավարտներից մեկը, եւ ինքն էլ համաձայնել է. «Միջոցառումը տեւել է 2 ժամ, երեկոյան 20:00-ից մինչեւ 22:00-ն: Ժամը` 21:00-ից հետո երիտասարդների կողմից դրսեւորվել է վատ վարք: Իմ հրահանգով ամեն ինչ դադարեցվել է, եւ երիտասարդները դուրս են հրավիրվել: Այս ամենին անուններ տալ, որակել որպես սատանիստական կամ աղանդավորական, ճիշտ չեմ համարում: Չեմ հերքում, որ սա հարիր պահվածք չի եղել կոնսերվատորիային»:

Նոր խայտառակ օրինագիծ, որով միասեռականներին հավասարեցնում են ընտանիքին

Ինչեւէ, մինչ կոնսերվատորիայի ռեկտորը փորձում է «ջրից չոր դուրս գալ», այլ ուշագրավ մանրամասներ են ի հայտ գալիս: Ըստ շրջանառվող խոսակցությունների, սատանիստների հավաքի ժամանակ երգող խումբը եղել է Symptom-ը, որի անդամներից մեկը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադրամի հոգաբարձուների անդամ, ԼԳԲՏ պրոպագանդիստ Լարա Ահարոնյանի դուստրն է` Ամասիա Նիզիբլյանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА