o C     20. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԲՀԿ-ում լռություն է փոթորկից առաջ

20.09.2019 19:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
ԲՀԿ-ում լռություն է փոթորկից առաջ

ԱԺ ԲՀԿ խմբակցության եւ համանուն կուսակցության նախագահ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ հետ ուղիղ կապ ունեցող «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն ՍԵԴՐԱԿ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԻՆ մեղադրանք է առաջադրվել Հյուսիս-հարավի ճանապարհի խնդրով եւ կալանավորելու միջնորդություն է ներկայացվել: Սեդրակ Առուստամյանը նաեւ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ՆՈՐԱ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԻ հայրն է: Ինչու հենց այս փուլում մեղադրանք առաջադրվեց, եւ արդյոք սա նախազգուշացում էր Գագիկ Ծառուկյանին, որը դեմ է Ամուլսարի հանքի շահագործմանը եւ հայտարարել էր, որ հարկ եղած դեպքում անձամբ էլ կկանգնի ժողովրդի կողքին, «Իրավունքը» փորձեց պարզել ԲՀԿ-ական պատգավորներից: Սակայն` ապարդյուն: ԲՀԿ-ում լռություն է, իսկ պատճառը նաեւ տեխնիկական է: Երեկ ԲՀԿ-ականները զբաղված էին հարսանիքով` ամուսնացավ ՀՀԿ-ական ՆԱՀԱՊԵՏ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ որդին` ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ՔԱՋԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ: Ի դեպ, «Փարավոնում» տեղի ունեցած այս հարսանիքին հրավիրված չէր վարչապետ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ, փոխարենը ներկա էին ՀՀԿ-ականներ: Ինչ վերաբերում է Ս. Առուստամյանի դեմ առաջադրված մեղադրանքին, որեւէ մեկը չի շտապում տեսակետ հայտնել, քանի որ Գ. Ծառուկյանն էլ համապատասխան հրահանգավորումներ դեռ չի տվել: Այդուհանդերձ, քաղաքական կուլիսներում շշուկներ են շրջանառվում, որ սա կարող է լինել լռություն` փոթորկից առաջ

Նիկոլ Փաշինյանը ներկա է Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի երևանյան համերգին

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА