o C     23. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է անցկացրել Facebook-ի ղեկավարի հետ

20.09.2019 12:25 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է անցկացրել Facebook-ի ղեկավարի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սպիտակ տանը հաճելի հանդիպում է  ունեցել  Facebook ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգի հետ:

Ավելի վաղ նախագահի օրակարգում այդ հանդիպումը նշված չի եղել:

Թրամփը կրկին հայտարարել է, որ ցանկանում է միջուկային գործարք կնքել Ռուսաստանի և Չինաստանի հետ

«Այսօր հաճելի հանդիպում եմ անցկացրել  Մարկ Ցուկերբերգի հետ Օվալ  առանձնասենյակում»,- գրել է Թրամփը Twitter-ի իր էջում: Նախագահը նաև հրապարակել է հանդիպման լուսանկարը:

Ցուկերբերգը հինգշաբթի  նաև փակ հանդիպումներ է անցկացրել ԱՄՆ-ի Կոնգրեսում:

Ավելի վաղ ամերիկյան  Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի իրավաբանական կոմիտեն պահանջել է Միացյալ Նահանգների  չորս խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունների փաստաթղթերը և հաղորդակցման գրանցումները հակամենաշնորհային հետաքննության շրջանակներում: Իրավաբանական կոմիտեի հարցումն ուղարկվել է Facebook, Google, Apple և Amazon ընկերություններին

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА