o C     22. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՆՈՐ ԽՍՀՄ-Ն ԴԱՌՆՈՒՄ Է ՏԵՍԱՆԵԼԻ

20.09.2019 19:10 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՆՈՐ ԽՍՀՄ-Ն ԴԱՌՆՈՒՄ Է ՏԵՍԱՆԵԼԻ

Վլադիմիր Պուտինը եւ Ալեքսանդր Լուկաշենկոն կարող են մինչեւ դեկտեմբերի 8-ը հաստատել երկու երկրների ինտեգրման ծրագիրը: Այս մասին վերջին օրերին ակտիվ քննարկումներ կային լրատվա-վերլուծական հարթակներում, եւ ահա, լուրը հաստատեց նաեւ միութենական պետության շրջանակներում ինտեգրացիոն համագործակցության հարցերով Բելառուսի հատուկ ներկայացուցիչ Վլադիմիր Սեմաշկոն: «Մինչեւ այս տարվա նոյեմբերի 1-ը պետք է մշակվեն «ճանապարհային քարտեզներ», դրանք 31-ն՝ են տարբեր ուղղություններով»,- նշել է նա:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեկնաբանել է 2020-ին երկրի ղեկավարի առաջիկա ընտրություններում թեկնածությունը դնելու մտադրությունը

 

ՌԴ-ԲԵԼԱՌՈՒՍ

Ըստ հրապարակային լուրերի, նախնական փուլում, այն է՝ արդեն գալիք տարվա ընթացքում կհաստատվեն տնտեսական ուղղությամբ, այդ թվում՝ հարկային քաղաքականության միասնական օրենսդրություն, ընդհանուր վառելիքաէներգետիկ համակարգ, գյուղատնտեսություն, բանկային համակարգ, ինչպես նաեւ միասնական քաղաքացիական կոդեքս եւ այլն: Թեեւ առանձնապես դեռ չի բարձրաձայնվում, սակայն կան խոսակցություններ նաեւ ընդհանուր վալյուտայի անցնելու մասին: Ինչ վերաբերում է քաղաքական-պետական համակարգին, ապա, թեեւ կան լուրեր, որ ՌԴ-Բելառուս միությունը կստանա կոնֆեդերատիվ տեսք, սակայն շատ ավելի լուրջ աղբյուրներ այլ տարբերակ են դիտարկում: Այսինքն, որ կստեղծվի ԽՍՀՄ-ի տիպի միություն, հասկանալի է՝ առանց խորհրդայինի եւ սոցիալիստականի: Այսինքն, դա կլինի անկախ պետությունների միավորում մեկ ընդհանուր միության մեջ. միութենական պետական բոլոր հիմնական ատրիբուտներով օժտված, նաեւ ընդհանուր բանակով, վալյուտայով: Բայց նաեւ, ի տարբերություն ԽՍՀՄ-ի, այս դեպքում կգործեն ցանկացած պահի պետություններից մեկի՝ այդ Միությունից դուրս գալու ռեալ եւ երաշխավորված մեխանիզմներ: Ի դեպ, ԽՍՀՄ-ն պաշտոնապես ստեղծվեց 1922թ. դեկտեմբերի 31-ին, եւ կան որոշ խոսակցություններ, որ անցյալի հետ կապն ընդգծելու համար նոր Միությունը եւս կհռչակվի հենց այդ օրը՝ առաջինից ճիշտ 100 տարի անց: Այն, որ այս գործընթացի գործնական մեկնարկն արդեն շատ մոտ է, կանխատեսումներ հնչեցնելու առիթներ ունեցել ենք (https://iravunk.com/news/89513 եւ այլն): Նաեւ ենթադրելով, որ նոր Միությունը հազիվ թե սահմանափակվի միայն ՌԴ-Բելառուսի շրջանակներում: Այն, որ դրա հավանական թեկնածուների թվում են առաջին հերթին ԵՏՄ եւ ՀԱՊԿ երկրները, թերեւս հասկանալի է: Ապա նաեւ խոսքը կգնա այդ կառույցներում չներառված մյուս հետխորհրդային երկրների մասին: Կցանկանան այդ երկրները, կամ դրանց մի մասը, թե՝ ոչ, դա արդեն հարցի երկրորդ կողմն է: Եվ այստեղ խոսքն այդ երկրների բնակչության մասին չէ. կան վստահելի տեղեկություններ, որ գրեթե բոլոր հետխորհրդային երկրներում անցկացվել եւ պարբերաբար անցկացվում են հարցումներ՝ դրակա՞ն եք համարում ԽՍՀՄ-ի փլուզումը եւ կցանկանայի՞ք նոր տիպի նման Միության ստեղծում: Երկրների մեծ մասում առաջին հարցին բացասական եւ երկրորդին՝ դրական պատասխան գործնականում բոլոր հարցումների ժամանակ տրվել է բնակչության մոտ կեսի, որոշ դեպքերում՝ բացարձակ մեծամասնության կողմից, եւ այդ դինամիկան մշտական աճի տեմպեր ունի: Այսինքն, նման ծրագրերին հավանություն տալ-չտալու հարցում խոսքն այդ երկրների էլիտաների մասին է, թեեւ այս առումով էլ հիմնականում կա դրական մոտեցում:

«Կեցցե՛ն հայերը․ նրանք հետևողականորեն ստիպում են հարգել իրենց ու իրենց պատմությունը». Վլադիմիր Սոլովյով

 

ՈՒՐ ԿԳՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեր իշխող ուժի տրամադրությունները բոլորովին այլ են: Եվ դա հասկանալի է. մեր իշխանական համակարգ ներխուժած տարաբնույթ արեւմտամետների եւ սորոսականների պարագայում այլ բան լինել պարզապես չէր կարող: Այլ հարց, որ արդեն իսկ սկսում է տեսանելի դառնալ եւ ամենամոտ ժամանակներս գործնական օրակարգ կմտնեն մի շարք թեմաներ, որոնց հարցում մեր չինովնիկությունը կողմնորոշվելու լուրջ խնդիր ունի: Սկսենք նրանից, որ եթե այս տարեվերջից սկսած աստիճանաբար ուժի մեջ մտնի ՌԴ-Բելառուս միության տնտեսական բաղադրիչը, ինչի մասին, հիշեցնենք, արդեն պաշտոնական մակարդակով են խոսում, ապա դա արմատական փոփոխությունների պահանջ է առաջացնում նաեւ ԵՏՄ-ում: Այլ տարբերակ պարզապես բացառվում է, հաշվի առնելով, որ այդ իրավիճակում ԵՏՄ երկու առանցքային անդամները փաստացի կգործեն մեկ միասնական հարթությունում, որի պարագայում Միության մյուս անդամներին կա՛մ կմնա աստիճանաբար դեպի այդ նոր հարթություն անցնելու հեռանկարը, կա՛մ նրանց համար պարզապես ԵՏՄ-ն կվերածվի անիմաստ կառույցի: Հայաստանյան չինովնիկությունը, իհարկե, հոգեպես դեմ է նման տեղաշարժի: Բայց այս դեպքում խնդիրն այլ է, որ պարզապես այլ ուղղություններով տնտեսական տեղաշարժերի տարբերակ չկա՝ աչքի առաջ ունենալով ռուսական տնտեսական, աշխատանքային շուկաներից առհասարակ դուրս մնալու հեռանկարը: Երկրորդ կարեւորագույն բաղադրիչը ՀԱՊԿ-ն է: Այն, որ լինելով այդ կառույցի անդամ, Հայաստանին գոնե մինչ այժմ մի կերպ է հաջողվել կասեցնել Ադրբեջանի հետ ՀԱՊԿ-ի տարբեր ձեւաչափերով համագործակցությունը, հայտնի փաստ է: Ռուսական ուղեծրից հեռանալով, բնական է, որ Հայաստանը եթե անգամ կարողանա ձեւականորեն մնալ ՀԱՊԿ-ում, ապա Ադրբեջանի շարժը կասեցնելու եւ ոչ մի տարբերակ չի ունենա: Ընդ որում, ինչքան էլ մեր արեւմտամետները ՀԱՊԿ-ը քննադատեն, բոլորն են հասկանում, որ դա մեզ համար ամենաքիչը ՌԴ-ի ներքին գներով զենք-զինամթերք ձեռք բերելու աղբյուր է: Գումարենք նաեւ Արցախը, եւ արեւմտամետների համար էլ ակնհայտ կդառնա, որ եթե ՀԱՊԿ-ը մեկ-երկու տարուց գնա ՌԴ-Բելառուս միության տրամաբանության համաձայն տրանսֆորմացիաների ճանապարհով, Հայաստանը ցանկության դեպքում անգամ դրանից ձեռնպահ մնալու որեւէ տարբերակ չունի:

Լուկաշենկոն պատմել է, թե ինչպես է «վազել գարեջրի ետևից» Նազարբաևի հետ աշխատելու ժամանակ (տեսանյութ)

 

ՎԵՐՋԻՆ ԽՄՈՐՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

Նկատենք նաեւ, որ նույն տրամաբանությունը պահպանվում է նաեւ Հայաստանի շուրջ տիրող ներկայիս իրավիճակում: Տարածաշրջանային առումով, ինչպես նկատելի է միանգամայն կանխատեսելի ընթացքով շարժվող վերջին զարգացումներից, թեեւ պարբերական արհեստական սրացումների, ամեն ինչ տանում է Իրան-Սիրիա ուղղությամբ մթնոլորտի կայունացմանը: ՌԴ-Իրան-Թուրքիա հարթակում եւս անակնկալներ չեն նշմարվում. զարգացումները փոխհամաձայնեցված ընթացքի մեջ են: Եվ ամենակարեւորը, փոխհամաձայնեցված շարունակական գործընթացներ են նկատվում նաեւ Մոսկվա-Վաշինգտոն հարաբերություններում: Իսկ այս իրավիճակի սպասելի հետեւանքը մեկն է՝ ՌԴ-ի գերիշխող աշխարհաքաղաքական դիրքերի հաստատում Հարավային Կովկասում: Նկատենք նաեւ, որ հենց նման զարգացումներ է ենթադրում նաեւ չինական տնտեսական մեգածրագիրը՝ «Մետաքսի ճանապարհը». Մերձավոր Արեւելքում, Հարավային Կովկասում եւ թուրքական ուղղությամբ երաշխավորված կայունությունը, որի հաշվին մասնակից կողմերն ակնկալում են ինչպես բուն այդ ծրագրից մեծ եկամուտներ, այնպես էլ՝ դրա դրական մուլտիպլիկատիվ էֆեկտը սեփական տնտեսությունների վրա: Բայց ահա այն, որ գլոբալ ուլտրալիբերալիզմը այս ամենից կորցնելու է հսկայական փողեր, դա էլ էր ի սկզբանե ենթադրելի: Ու ահա այս իրավիճակում նույն այդ ուլտրալիբերալիզմի ու դրա բաղադրիչ հանդիսացող տարաբնույթ սորոսականների ակտիվ հակազդեցությունը միանգամայն հասկանալի էր: Գումարենք դրան Նիկոլի եւ նրա մերձավոր շրջապատի համար առաջ եկած «սեփական կաշին փրկելու» խնդիրը, եւ միանգամայն հասկանալի կդառնա այն ողջ հակառուսականությունը, որը թեեւ դեռ հրապարակային հարթակում փորձում են զսպել, սակայն խորքային հրաբխի էֆեկտը միանգամայն տեսանելի է: Մյուս կողմից, նկատելի է նաեւ, որ մտել ենք հանգուցալուծման փուլ: Դրա առաջին հատվածը, անշուշտ, Փաշինյանի ամերիկյան այցն է. կհաջողվի՞ այնտեղ ստանալ այն կարգի օժանդակություն, որ հնարավորություն ունենա Հայաստանը տանել բռնապետական ճանապարհով: Իհարկե, կառավարական օղակներից հազիվ թե: Բայց չմոռանանք, որ ԱՄՆ-ում միայն կառավարությունը չէ, որ կարող է նման օժանդակություն տրամադրել: Բայց անգամ այդ կասկածելի օժանդակության դեպքում էլ խնդիրները չեն լուծվում: Ամենագլխավոր հարցը, իհարկե, Արցախն է, եւ այն ռազմական հռետորաբանության եւ զորավարժանքների տեսքով «մկանների ցուցադրման» այն ակտիվացումը, որ առկա է այս վերջին օրերին, իհարկե, ոչ միայն պետության, այլ նաեւ Նիկոլի համար է խիստ վտանգավոր: Հասկանալի է, այս լարվածության հիմքերը թաղված են Մինսկի խմբի հայտնի վեցկետանոց առաջարկների հետ կապված պատասխանի ձգձգման տակ: Հասկանալի է նաեւ, որ եթե այդ ձգձգումը հասցնի ռազմական բախման, եւ Փաշինյանն ազատվի այդ վեցկետանոց ծրագրի հետ կապված պատասխանի պարտադրանքից, մեկ է, դա անգամ բռնապետական ճանապարհով նրան իշխանության մնալու շանս չի տալու: Առավել եւս, եթե ամերիկյան այցը ձախողվի, որից հետո դեռ կա Պուտինին Հայաստանում ընդունելու հարցը` դրանից բխող բոլոր հայտնի հնարավոր սրացումներով հանդերձ: Այսպիսով, թեեւ ուլտրալիբերալիզմը փորձում է Հայաստանում ջուր պղտորելու ստանդարտ մեթոդներով կայուն հակառուսական դաշտ ձեւավորել, սակայն ասել, թե այստեղ ինչ-որ էական շանսեր կան, միամտություն կլիներ: Անգամ ներհայաստանյան լիակատար բռնապետական ռեժիմը դրա լուծումը չէ, քանի որ մեր երկրի ամենավտանգավոր խնդիրներն արտաքին ուղղությամբ են, որոնց վրա բռնապետական լինել-չլինելը որեւէ ազդեցություն չի թողնում: Բայց այն, որ առաջիկա շաբաթներին կունենանք շատ ավելի որոշակի պատկեր, դա հաստատ է:

Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА