o C     18. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հրապարակ». Նախկին ՀՀԿ-ականը շրջում է ԼՀԿ-ականի համարանիշներով. Նրան պատգամավոր է «դարձրել» Արման Սահակյանը

20.09.2019 10:22 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Հրապարակ». Նախկին ՀՀԿ-ականը շրջում է ԼՀԿ-ականի համարանիշներով. Նրան պատգամավոր է «դարձրել» Արման Սահակյանը

«Նախորդ օրը ոստիկանության տուգանային հրապարակ է տեղափոխվել իշխանություններին մանր ու մեծ ծառայություններ մատուցող «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանի մեքենան` սխալ տեղ կայանելու համար: Իրականում մեքենան ոչ թե նրանն է, այլ Գյումրիի նախկին պատգամավոր, ՀՀԿ-ից առաջինը դուրս եկած Արման Սահակյանինը, որը պատգամավոր Բաղդասարյանին պատկանող համարներով է շրջում:

​​​​​​​«Իշխանությունները գնացել էին Ջերմուկ համոզելու, որ Ամուլսարը շահագործվի»

Սահակյանը բացի «Սովրանո» ընկերությունից եւ այլ բիզնեսներից, նաեւ «Պրեսստենդ» ընկերության սեփականատերերից է, որը զբաղվում է, ի թիվս այլ թերթերի, նաեւ «Հայկական ժամանակի» վաճառքով։ Իսկ պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանն էլ, մինչ պատգամավոր դառնալը, եղել է «Պրեսսստենդի» փոխտնօրենը։ Նրան պատգամավոր է «դարձրել» Արման Սահակյանը։  

Ի դեպ, սա պատգամավորական համարների «փոխառության» միակ դեպքը չէ՝ պատգամավորները սիրում են համարներ փոխանակել, նվիրել իրենց մտերիմներին»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА