o C     18. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Բարի ցանկություններով սալապատված է դժոխքի ճանապարհը». Խոսրով Հարությունյան

20.09.2019 03:25 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Բարի ցանկություններով սալապատված է դժոխքի ճանապարհը». Խոսրով Հարությունյան

Հետպատերազմական Եվրոպայի քաղաքական միտքը գլխավորապես կենտրոնացած էր հանրային կյանքի կազմակերպման առանցքային մի խնդրի վրա՝ ինչպիսի՞ն պետք է լինեն ժողովրդավարական համակարգերը հետպատերազմյան Եվրոպայում: Որքանո՞վ կամ ի՞նչ աստիճանի իշխանությունների ձեւավորման համակարգերն ու կատուցակարգերը պետք է համապատասխանեն ներկայացուցչական ժողովրդավարության պահանջներին: Արդյո՞ք անհրաժեշտ է որոշակի ինստիտուցիոնալ սահմանափակումների ենթարկել ներկայացուցչական ժողովրդավարությունը՝ վերջինիս դասական ընկալմամբ:

​​​​​​​Հակահայրենադարձության մեկնարկը Հայաստանո՞ւմ

Ինչո՞ւ էր եվրոպական քաղաքական միտքը կանգնել նշված քաղաքագիտական փնտրտուքի առջեւ:

Բանն այն է, որ թե՛ գերմանական նացիոնալ-սոցիալիզմը եւ թե՛ իտալական ֆաշիզմը իշխանության եկավ օգտվելով ներկայացուցչական ժողովրդավարության ինստիտուցիոնալ հնարավորություններից: Թե՛ մեկ եւ թե՛ մյուս քաղաքական ուժը իշխանության էր եկել միանգամայն լեգիտիմ եւ ներկայացուցչական ժողովրդավարությունը մարմնավորող խորհրդարանների անվերապահ աջակցությամբ: Դա էր այն քաղաքական հենքը, որով թե՛ Հիտլերը եւ թե՛ Մուսսոլինին հռաչակեցին իրենղ ժողովրդին ներկայացնող միակ եւ բացառապես միակ գործիչներ՝ ժողովրդի անունից եւ հանուն ժողովրդի իրագործելով իրենց մարդատյաց ծրագրերը:

​​​​​​​«Իշխանությունները գնացել էին Ջերմուկ համոզելու, որ Ամուլսարը շահագործվի»

Եվ քանի որ ժողովրդական զանգվածների անպատասխանատու եւ ցածր իրավագիտակցությամբ պայմանավորված այդ վուլգար ներկայացուցչական ժողովրդավարությունը շատ թանկ նստեց եվրոպացիների վրա՝ պատճառ դառնալով ավերվածությունների եւ միլիոնավոր զոհերի, ուստի՝ հետպատերազմյան Եվրոպան կանգնած էր ներկայացուցչական ժողովրդավարության ինստիտուտները ռացիոնալ սահմանափակումների ենթարկելու քաղաքական հրամայականի առջեւ:

​​​​​​​«Երբ վարչապետը իրեն թույլ է տալիս խմբագրել անգամ Ավետարանը...»

Այսինքն՝ եվրոպացիները դասեր քաղեցին իրենց ցավալի պատմական ոչ վաղ անցյալից հստակ գիտակցելով, որ վուլգար ներկայացուցչական ժողովրդավարությունը՝ զանգվածների ցածր իրավագիտակցության պայմաններում, չարիքի սկզբնաղբյուր է:

Այդ սահմանափակումները իրենց արտահայտությունը գտան իշխանությունների տարանջատման եւ հակակշռման սկզբունքի սահմանադրական կարգավորումներում, ինչպես նաեւ, ինչը պակաս կարեւոր չէ, չընտրված ինստիտուտների (շատ երկրներում, օրինակ, դատարանները) եւ ընտրողներին ոչ հաշվետու այնպիսի ինստիտուտների ուժեղացման իրավական կառուցակարգերում, ինչպիսիք Սահմանադրական դատարաններն են:

​​​​​​​«Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարը որոշ շրջանակների կողմից գրեթե մոնոպոլացվել է»

Ահա թե ինչու, ի տարբերություն գործադիր եւ օրենսդիր իշխանությունների, որոնց լեգիտիմությունը պայմանավորված է հանրության հիմնական հատվածի պահանջներն ու սպասելիքները բավարարելու կարողությամբ, դատական իշխանության եւ սահմանադրական արդարադատությունը երաշխավորող ինստիոտւտի՝ Սահմանադրական դատարանի լեգիտիմությունը չի կարող պայմանավորվել այդ ինստիտուտների կողմից հանրության պահանջների կատարմամբ: Ուստի դատական համակարգի, ներառյալ Սահմանադրական դատարանը, լեգիտիմության միակ պայմանը, ինչը եւ պետք է պահանջի նրանցից ժողովուրդը, դա բացառապես Սահմանադրությանը եւ օրենքի տառին ու ոգուն հավատարիմ մնալն է:
Հենց այս իրավաքաղաքական հիմքով է պատճառաբանվում դատական իշխանության իրավասությունների տիրույթ ցանկացած հիմնավորմամբ իշխանության որեւէ թեւի կամ մարմնի միջամտության անթույլատրելիությունը:

​​​​​​​«Ոչ մի կերպ չեն «բարիշում» ազգայինի, ավանդականի հետ, պինդ խռով են». Շարմազանով (Տեսանյութ)

Տեղյա՞կ են արդյոք մեր օրենսդիրները իշխանությունների թեւերի փոխհարաբերությունների ձեւավորման ոլորտում եվրոպական ժողովրդավարության պատմական այս առանձնահատկություններին, համոզված չեմ:

Համոզված չեմ նաեւ, որ նրանք գիտակցում են թե ինչպիսի կործանարար եւ անվերականգնելի հետեւանքներով հղի հարված են հասցնում իրավական պետության կայացման պատմական գործընթացին՝ նախաձեռնելով Սահմանադրական դատարանի հանդեպ քաղաքական արշավը:

​​​​​​​«ՀՀ վարչապետը երկրի թիվ մեկ ամբիոնից ակնհայտ ստեց». Արմեն Եղիազարյան

Սա ‹‹ես եմ ժողովուրդը եւ միայն ես եմ ներկայացնում ժողովրդի իշխանությունը›› քվազիժողովրդավարական թեզի ուղղակի հետեւանքն է եւ նպաստում է իշխանական համակարգերում անպատժելիության սինդրոմի հաստատմանը:

Եվ ցավն այն է, որ ժողովրդի (թեկուզ եւ փոքրացման միտում ունեցող) մի հատված կուրորեն հավատացած է մեր հեղափոխական իշխանությունների այս գործողությունների արդարացիության մեջ:

​​​​​​​«Հատ-հատ պատասխան եք տալու, արա՛…». Մենուա Հարությունյան

Ի դեպ, մենք դեռեւս ամբողջ խորությամբ չենք գիտակցում, թե ինչպիսի վնաս հասցրեց դատավոր Աննա Դանիբեկյանը սահմանադրականությանը՝ անտեսելով Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 4-ի որոշումը:

Ե՞րբ պետք է մենք գիտակցենք, որ բարի ցանկություններով սալապատված է դժոխքի ճանապարհը:

Աշխարհի կրկնակի չեմպիոնը Ռուսաստանում տաքսի է վարում

ՀՀ նախկին վարչապետ

Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ

ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА