o C     13. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​«Նիկոլը բարոյազրկում է մեր երկիրն ու մեր բանակը». Վոլոդյա Հովհաննիսյան (Տեսանյութ)

20.09.2019 02:01 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
​​​​​​​«Նիկոլը բարոյազրկում է մեր երկիրն ու մեր բանակը». Վոլոդյա Հովհաննիսյան (Տեսանյութ)

Զոհված զինծառայողների մայրերը, կանայք երեկ բողոքի ակցիա իրականացրեցին կառավարության շենքի դիմաց: Նրանք իրենց պահանջները գրավոր տեսքով սեպտեմբերի 11-ին ներկայացրել էին կառավարությանը, սակայն մինչեւ հիմա պատասխան չէին ստացել: Զոհված զինծառայողների ծնողները կարծում են, որ անարդար է, երբ պետությունը փոխհատուցում է 2008-ի մարտի մեկի զոհերի հարազատներին, իսկ սահմանում զոհվածների ընտանիքներին որեւէ աջակցություն չի տրամադրում: Չորս եւ ավելի ժամ ցույցից հետո, ի վերջո, վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուրս եկավ կառավարության շենքից, պատմեց իրենց ծրագրերի մասին, սրտնեղեց ու հեռացավ, իսկ ծնողների պահանջները մնացին նույնը: Այս մասին «Իրավունքը» զրուցեց պահեստազորի գնդապետ, պատմական գիտությունների թեկնածու ՎՈԼՈԴՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ:

«Այս տարվա հոկտեմբերի 1-ի տվյալներով արտագաղթը կրկին թափ է հավաքել»

Ի՞նչ կարող եմ ասել: Սա մեր ազգային խայտառակությունն է, երբ կյանքը հանուն հայրենիքի զոհածների հարազատները կառավարությունից պատշաճ ընդունելության չեն արժանանում: Իսկ միասեռական, սորոսական տականքները պետական ապարատի կաբինետներում այսօր վխտում են: Հայաստանի հանրապետությունը ղեկավարում են  նիկոլյան ռեժիմի դասալիք, բանակ չծառայած, վախկոտ ու սրիկա անդամները: Ամենամեծ խայտառակությունն է, երբ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարում է, թե Նիկո՛լ, կհանդիպենք մարտի դաշտում, իսկ Նիկոլն այսպես է վերաբերում մեր փառապանծ հերոսների, զոհված տղաների ծնողներին ու հարազատներին: Նիկոլը բարոյազրկում է մեր երկիրն ու մեր բանակը: Նա ծանր բարոյահոգեբանական հարված է հասցնում մեր դիմադրողական ոգուն, եւ սա ամենատհաճ ու ամենաանցանկալի հակահայկական գործն է, որ այսօր կառավարությունն անում է: Զկրտացող միասեռականները ասֆալտին նստելուց հետո, հիմա փափուկ աթոռներին են հայտնվել եւ իրենց հետույքը չեն բարձրացնում` պատասխանելու այս մարդկանց: Մինչդեռ այս մարդիկ այնքան շատ խնդիրներ ու հարցեր ունեն, որոնք պետք է լուծվեն:

​​​​​​​«Փաշինյանը դեռ չի գիտակցում իր կատարած ցանկացած հայտարարության ենթադրյալ բացասական հետեւանքները»

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА