o C     18. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մխիթարյանի՝ «Ռոմա» տեղափոխության պաշտոնական հայտարարության տեսանյութի շնորհիվ ևս մեկ երեխա է գտնվել

19.09.2019 23:48 ՍՊՈՐՏ
Մխիթարյանի՝ «Ռոմա» տեղափոխության պաշտոնական հայտարարության տեսանյութի շնորհիվ ևս մեկ երեխա է գտնվել

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Ռոման» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմի ձեռքբերումները հայտարարել է՝ դրանց կցելով կորած երեխաների որոնման մասին տեսանյութ:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ վարձավճարով իտալական ակումբ տեղափոխության հայտարարության շնորհիվ օրեր առաջ՝ սեպտեմբերի 16-ին, գտնվել էր քենիացի 13-ամյա մի տղա, որն արդեն իր ընտանիքի կողքին է:

Պաշտոնական. հայտնի է Էլ Կլասիկոյի անցկացման ժամը

«Ռոմայի» թվիթերյան էջը ևս մեկ ուրախալի լուր է հայտնում: Այսօր հռոմեական ակումբի գործընկերը հայտնել է, որ երեք ֆուտբոլիստների, այդ թվում՝ Մխիթարյանի հայտարարության տեսանյութի շնորհիվ ևս մեկ երեխա է գտնվել: Խոսքը վերաբերում է 16-ամյա լոնդոնցի մի աղջկա:

Նշենք, որ այս հայտարարությունների շնորհիվ գտնվել է արդեն 5 երեխա:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА