o C     16. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռոնալդուն McDonald’s-ի աշխատակցին է փնտրում, որը նրան համբուրգեր է նվիրել

19.09.2019 23:47 ՍՊՈՐՏ
Ռոնալդուն McDonald’s-ի աշխատակցին է փնտրում, որը նրան համբուրգեր է նվիրել

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Good Morning Britain-ին տված հարցազրույցում հետաքրքիր պատմություն է պատմել իր կյանքից:

«Արդեն Լիսաբոն էի տեղափոխվել, 12 տարեկան էի: Շատ դժվար էր առանց ընտանիքիս: Հիշում եմ՝ McDonald’s կար, որտեղ ապրում էի, այնտեղից համբուրգերներ էինք գնում: Վաճառողուհու անունը Էդնա էր, նա ինձ միշտ մեկ համբուրգեր էր նվիրում:

Ռոնալդուն զանգահարել է Ռակիտիչին՝ «Յուվենտուս» հրավիրելու համար

Հույս ունեմ, որ այս հարցազրույցը կօգնի ինձ գտնել նրան: Ցանկանում եմ նրան հրավիրել Թուրին կամ Լիսաբոն ընթրելու և վերադարձնելու՝ ինչին արժանի է: Երբեք չեմ մոռանա, թե ինչ է արել նա ինձ համար», – նշել է պորտուգալացին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА