o C     18. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արտահայտություններ, որոնք ընդմիշտ պետք է մոռանալ

19.09.2019 21:43 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Արտահայտություններ, որոնք ընդմիշտ պետք է մոռանալ

Ահա չորս արտահայտություն, որոնց մասին արժե ընդմիշտ մոռանալ.

1. «Ես մշտապես…»

Ո՛չ, ո՛չ մշտապես: Հնարավոր է, դա եղել է մեկ անգամ կամ դրանով զբաղվել եք անցյալում, բայց ոչ մշտապես: Չարժե ծրագրավորել սեփական ապագան: Խուսափեք միանշանակ արտահայտություններից: Կյանքը մշտական շարժման մեջ է: Այսօր դուք այն մարդը չեք, ինչպիսին եղել եք մեկ տարի, ամիս կամ նույնիսկ մեկ օր առաջ: Ասելով՝  «Ես միշտ ծխել եմ», դուք ենթադրում եք, որ ծխել եք նաեւ մոր արգանդում: Ձեր գլխին սահմանափակվածության անեծք մի բերեք: «Մշտապես» հասկացություն գոյություն չունի: Դրա փոխարեն ասեք. «Անցյալում ես…» կամ «Այս անգամ չհաջողվեց»:

Որոնք են կենդանակերպի ամենասառնասիրտ ու անտարբեր նշանները

2. «Օ՛յ, ինչ եք ասում»

Մարդկանց տարօրինակությունն արտահայտվում է նրանում, որ նրանք ձգտում են այլոց աջակցությանը, բայց դա ստանալով՝ սկսում են համեստություն խաղալ կամ աղերսել սեփական արժանապատվությունը: Սովորաբար այս արտահայտությունը հետեւում է հաճոյախոսությանը: Նույն հաջողությամբ կարելի ասել՝ «Ես այդքան էլ վատը չեմ»: Վստահություն ձեռք բերելու ամենաարագ միջոցներից մեկը՝ ձեր իսկապես լավը լինելու մասին հաճոյախոսությունն ընդունելն է: Յուրաքանչյուրն օժտված է դրական հատկանիշներով: Ներքին դատարկությունը նաեւ արտաքին դատարկություն է: Սեփական առավելությունների վերաբերյալ գովասանքներին վերաբերվեք առանց կեղծ համեստության: Հաճոյախոսություն ստանալով՝ պատասխանեք արժանապատվորեն, անկեղծորեն եւ շնորհակալությամբ:

3. «Նա ունի… Դա արդարացի չէ»

Ավաղ, կյանքն անարդարացի է: Դուք միլիարդատեր չեք ծնվել եւ, հնարավոր է, երբեք էլ այդպիսին չեք դառնա: Ցածրահասակ մարդիկ չեն կարողանա դառնալ բասկետբոլի աստղ: Այդպիսին է կյանքը: Անարդարության դեմ պայքարելու լավագույն միջոցը հօգուտ ձեզ գտնելն է, թե ինչով է կյանքն անարդարացի եղել: Դուք բարձրահասակ չե՞ք: Հրաշալի է, նշանակում է՝ կարող եք լինել այնպիսի տեղերում, որոնք ուրիշներին հասանելի չեն: Ինտրովերտ ե՞ք: Հրաշալի է: Գտեք մեկուսի վայր եւ զբաղվեք սիրած գործով: Դա ամեն մեկի բանը չէ: Բավարար կրեատի՞վ չեք: Կենտրոնացեք գլխավոր նպատակի վրա եւ շարժվեք դեպ այն: Գեղեցի՞կ չեք: Խաղացեք անսովոր դեր կինոյում: Յուրաքանչյուր մարդ տաղանդ ունի: Պարզապես պետք է այն բացահայտել եւ զարգացնել: Այդ արտահայտության փոխարեն ասեք. «Ես դա չեմ կարողանում, բայց կարող եմ…»:

4. «Եթե միայն… այդ ժամանակ ես կկարողանայի…»

Երջանկությունը այս պահին է սկսվում: Եվ վերջ: Այս արտահայտությունը հատկապես կործանարար է փողի դեպքում. «Եթե ես ունենայի մի քանի միլիոն, սեփական գործ կբացեի», «Եթե ես մեկ միլիոն ունենայի, ավելի մեծ տուն կգնեի եւ ավելի երջանիկ կլինեի», «Հենց ունենամ իմ առաջին միլիոնը, կսկսեմ իսկականից ապրել»: Սակայն փողը տեսիլքային նպատակ է՝ հատուկ մոգոնված խոշոր ընկերությունների կողմից: Ինչ-որ նոր բան գնելու մարդու ցանկությունը նրան միշտ է ուղեկցում: Հենց որ դուք սկսեք գնահատել ներկա կյանքի պահերը, ապա կմոռանաք փողի մենթալիտետի մասին: Սովորաբար այդ արտահայտությանը ուղեկցում է. «Նրանք ունեն…Իսկ եթե ես էլ ունենայի…»: Բավական է արդարանալ: Այստեղ եւ հիմա դուք բազմաթիվ հնարավորություններ ունեք, որոնք կարելի գործողության մեջ դնել: Կարեւոր է վերջնարդյունքի նպատակամղվածությունը: Դրա փոխարեն ասեք. «Քանի որ ես ունեմ (ես կարող եմ)…, ապա կարող եմ անել…»:

 

Աղբյուրը՝ insider.pro

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА