o C     15. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինդոնեզիան կարող է արգելել միասեռական եւ նախաամուսնական սեռական հարաբերությունները

19.09.2019 21:20 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ինդոնեզիան կարող է արգելել միասեռական եւ նախաամուսնական սեռական հարաբերությունները

Ինդոնեզիան կարող է արգելել միասեռական եւ նախաամուսնական սեռական հարաբերությունները: Ընդ որում, կխստացվեն աստվածանարգության մասին օրենքները, հաղորդում է AFP-ը: 

Քրեական օրենսդրության առաջարկվող վերանայումները կարող են անդրադառնալ միլիոնավոր մարդկանց վրա, այդ թվում՝ հետերոսեքսուալ զույգերի վրա, որոնք կարող են բանտում հայտնվել մինչ ամուսնությունը սեռական հարաբերության համար: Մտավախություններ կան նաեւ, որ այդ օրենքը կարող է թիրախավորել Հարավ-Արեւելյան Ասիայի փոքր ԼԳԲՏ հանրությանը, քանի որ Ինդոնեզիայում միասեռական ամուսնություններն արգելված են:

Նոր ասելիքը սա է ու համայն հայության 100 տոկոսով նույնական տեսակետն էլ միայն սա կարող է լինել. Արտակ Զաքարյան

Ինդոնեզիայի քրեական օրենսգրքի նախագիծը կործանարար է ոչ միայն կանանց եւ կրոնական ու գենդերային փոքրամասնությունների, այլ նաեւ բոլոր ինդոնեզիացիների համար: Նման կարծիք է հայտնել Human Rights Watch-ի ներկայացուցիչ Անդրեաս Հարսոնոն:

Փոփոխությունների համաձայն՝ նախաամուսնական կամ արտաամուսնական սեռական հարաբերությունների համար 6 ամսից մինչեւ 1 տարի ժամկետով կալանավորում, ինչպես նաեւ տուգանքներ են սպառնում: Տուգանքներ են սահմանված նաեւ նրանց համար, ովքեր կոնտրացեպցիա են «ցույց տալիս կամ առաջարկում» մինչեւ 18 տարեկաններին:

Ինդոնեզիայի Աչեխ նահանգում իսլամական օրենքներ են գործում մի շարք հանցանքների, այդ թվում խաղամոլության, ալկոհոլ օգտագործելու համար:

Նոր օրենքը նախատեսում է նաեւ Ինդոնեզիայում աստվածանարգության մասին օրենքի մեկնաբանություններ, նախկինում երկրում հետապնդվում էին կրոնական փոքրամասնությունները, ներառյալ քրիստոնյաներն ու բուդդիստները: Նոր օրենքով նախատեսվում է նաեւ քրեական պատասխանատվության ենթարկել նախագահին կամ փոխնախագահին վիրավորելու համար, ինչը, քննադատների կարծիքով, հարվածում է խոսքի ազատությանը:   

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА