o C     20. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ճնշումները Հրայր Թովմասյանի նկատմամբ այս անգամ սկիզբ առան սանիկի ապօրինի ձերբակալությունով»

19.09.2019 16:54 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ
«Ճնշումները Հրայր Թովմասյանի նկատմամբ այս անգամ սկիզբ առան սանիկի ապօրինի ձերբակալությունով»

Armenia First նախաձեռնող խմբի համահիմնադիր, իրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար ԱՆՆԱ ՄԿՐՏՉՅԱՆՆ իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Հրայր Թովմասյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը հակասում է Եվրոպական կոնվենցիային». Գևորգ Կոստանյան. «Փաստինֆո»

– Արարատ Միրզոյանի և Լիլիթ Մակունցի ջանքերին կրկին միացավ ՀՀ իրավապահ համակարգը, որը վերջին ժամանակներս իր ռեսուրսներն ուղղում է բացառապես իշխանական պատվերները կատարելուն։
Այսօր ևս, ձերբակալությունը, որպես հակաօրինական ճնշումների գործիք իր տեղում է, ազդարարելով Հրայր Թովմասյանի դեմ հերթական ճնշումների մեկնարկը։
«իմ քայլը» խմբակցության ղեկավարի կողմից մատնանշված քայլերի ձեռնարկումն ուղղակի հերթական ոչ իրավական ճնշումների ամբողջությունն է։
Այդ ճնշումները Հրայր Թովմասյանի նկատմամբ այս անգամ սկիզբ առան սանիկի ձերբակալությունով, մեկ անգամ էլ ապացուցելով, որ ոչնչի առաջ կանգ չեն առնի, միայն թե ամբողջությամբ կոտրեն այս պետության վերջին հիմնասյունները։

Հ.Գ. Ներկայացված որոշման նախագծի վերաբերյալ մասնագիտական վերլուծությունը հաջորդիվ։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА