o C     15. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Զոհվածների մայրերին չբավարեց վարչապետի պատասխանը

19.09.2019 15:03 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Զոհվածների մայրերին չբավարեց վարչապետի պատասխանը

Ինչպես արդեն նշել էինք, այսօր առավոտյան ժամը 9:30-ից խաղաղ պայմաններում զոհվածների մայրերը գտնվում էին կառավարության շենքի դիմաց եւ պահանջում, որպեսզի ՀՀ վարչապետը իջնի եւ լսի իրենց դժգոհությունները: Րոպեներ առաջ, այսինքն մոտ 5 ժամ անց, Նիկոլ Փաշինյանը իջավ ներքեւ եւ փորձեց լսել նրանց: Ըստ էության, ինչպես ծնողներն էին նշում, վարչապետը չխոսեքց իրենց հիմնախնդիրներից եւ միայն ասաց, որ եթե մեկի հարցը լուծում ենք, դա չի նշանակում, որ ձերն էլ չպետք է լսվի:

Մեր պոպուլիստ վարչապետին կուղարկենք էլիտար հոգեբուժական կլինիկա հետազոտության. Մարինա Խաչատրյան

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի խոսակցության ընթացքում իրեն մոտեցավ Մանվել Գրիգորյանի ԱԺ օգնական Մեսրոպը, ով, ի դեպ, եւս զբաղվում է ազատամարտիկների եւ զինվորների հարցերով: Նիկոլ Փաշինյանը վերջինիս ճանաչեց եւ թույլ չտվեց, որպեսզի նա խոսի, ավելին, զայրացած ձեւով ասաց. որ գնա Մանվելի թուրն ու ոսկեղենը ծախի էս մարդկաց օգնի: Այս արտահայտությունը վրդովեցրեց զոհվածների մայրերին, ովքեր ասում էին, որ Մանվելին բռնողը Նիկոլն է, հիմա ամեն ինչ իրա ձեռքում ա, կամ ինչ կապ ունի մեր հարցը Մանվելի հետ:

Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանը հեռանալիս ազատամարտիկների հարցերով զբաղվող տիկին Մարգարիտային, (մառոզին), առնձին ասաց, որ հիմա շտապում է, գնա Ամերիկա գաՙ կընդունի: Զոհվածների մայրերը որոշեցին չհեռանալ կառավարության շենքի դիմացից, քանի որ վարչապետի պատասխանը իրենց չբավարարեց:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА