o C     15. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Եթե Վանեցյանը մտնի քաղաքական դաշտ, նա կլինի զարգացող այլընտրանք ներկա իշխանությանը. Արմեն Բադալյան

19.09.2019 13:41 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Եթե Վանեցյանը մտնի քաղաքական դաշտ, նա կլինի զարգացող այլընտրանք ներկա իշխանությանը. Արմեն Բադալյան

Քաղաքագետ Արմեն Բադալյանը վերլուծել է գործող կառավարության վերջին մեկ տարվա գործունեությունը ու եզրակացրել՝ այս իշխանությունը ոչ թե նայում է առաջ, այլ՝ հետ, անցյալին։

«Չկա արտաքին քաղաքականության, տնտեսական զարգացման հայեցակարգ, դատաիրավական բարեփոխումների հայեցակարգ։ Զարգացման վեկտորը բացակայում է։ Մեկ ու կես տարվա ընթացքում որևէ գործընթաց չի կատարվում։ Եթե չես նայում առաջ, ապա ուզած-չուզած նայում ես հետ և այս մեկուկես տարվա ընթացքում մենք միայն հետ ենք նայում։ Այդ դեպքում հետևում գտնվողն է դառնում քո այլընտրանքը, ինչը այսօր մենք տեսնում ենք», - այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է քաղաքագետը։

Անդրադառնալով ԱԱԾ տնօրենին աշխատանքից ազատվելուն ու Վանեցյանի հայտարարության տեքստին՝ Բադալյանն ասել է, որ այն «բավական խիստ տոն» ուներ։

«Այդ հայտարարությամբ գնահատական տրվեց վարչապետին։ Այդ հայտարարությունը բավական խիստ տոնով էր ու նման էր դուռը շրխկացնելով հեռանալուն։ Եվ պատահական չէր, որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նիստից հետո փորձում էին համոզել, որ վարչապետն է նրան ազատել և ոչ թե ինքն է հրաժարական տվել», - ասել է Բադալյանը։

Նրա ներկայացմամբ՝ իր հայտարարությամբ Վանեցյանը փակել է նախկին «ինչ-որ մի ժամանակահատված» և բացել նորը։

«Չի բացառվում, որ այդ հայտարարությունը հանդիսանա ԱԱԾ նախկին տնօրենի հնարավոր մուտքը քաղաքականություն։

Հանդես կգամ մամուլի ասուլիսով, ու սաղ փաստերը հատ առ հատ կներկայացնեմ հանրությանը.Փոխոստիկանապետի սպանության հետքերով

Հնարավոր է նա մտնի քաղաքականություն, հնարավոր է չմտնի, բայց եթե Վանեցյանին հաջողվի մտնել քաղաքական դաշտ, նա կլինի զարգացող այլընտրանք ներկա իշխանությանը», - նշել է Բադալյանը։

Նրա խոսքով՝ նախկին նախագահ, Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանն էլ կարող է այլընտրանք լինել իշխանություններին, սակայն զարգացում չտանող այլընտրանք է և նրա հետևից շատերը չեն գնա։ «Երկրորդ նախագահին չեն դիտելու իշխանության գալու հնարավորություն, նրան շատերն են դեմ, ի տարբերություն Վանեցյանի, որի հեղինակությունը այժմ բարձր է», - ընդգծել է Բադալյանը։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА