o C     13. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դավիթ Տոնոյանը տարուց ավելա նախարարա, ո՞ր մի զոհվածի ծնողին ա ընդունել, ոչ մեկին

19.09.2019 12:21 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Դավիթ Տոնոյանը տարուց ավելա նախարարա, ո՞ր մի զոհվածի ծնողին ա ընդունել, ոչ մեկին

Այս պահին զոհված զինծառայողների մայրերի բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց պահանջելով հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ: Իրավիճակը թեժ է: Վերջիններս պահանջում են, որ իրենց տան բացատրություն, թե ինչ պայմաններում են զոհվել իրենց երեխաները: Զոհվածներից մեկի մայրը հայտարարեց, որ արդեն մեկ տարուց ավել է Դավիթ Տոնոյանը նախարար է, ոչ մի անգամ զոհվածների ծնողներին չի ընդունել, չի լսել. << Թե ինչի են իրանք հավաքվում, մենակ սեղան դնենՙ ուտեն, ափսոս որ էդ հագուստը ինքնա կրում: 8 ամիսա գրում եմ չի ընդունում: Իմ տղան զոհվելա իրանց անփութության պատճառով, Իմ տղան իր մարմնով ծածկելա որ ուրիշները իր հետ չզոհվեն: 30 հազար դրամ թոշակ եմ ստանում, բազմազավակ մայր եմ: Տղուս կորցնեմ, հիմա գամ ստեղ ընգնեմ ոտները, որ իրանք ինձ լսեն, օգնեն, իրանք պետքա գան մեր նման ծնողների հետեւից:

«Հիմա ո՞վ ա տղեն՝ դո՞ւք, թե՞ Նազիկ Ամիրյանը»

Ինձ Վիգեն Սարգսյանը ընդունել ա, լսել ա, իսկ հիմա մինչու հիմա էս դռնից էն դուռն են քցում, էնքան են անելու, որ դառնամ հոգեկան: Ունեմ 5 աղջիկ մեկ թաք տղա, որին կորցրեցի: Իմ տղան եղելա դիպուկահար, մասնակցելա ապրիլյանին, բայց զոհվեց պահեստում ականի պայթյունից, իսկ կառավարությունը ինձ պատասխան է տվել, որ տդա տեղի է ունեցել անփութության պատճառով: Մի օր զոհվածների մայրերը գալու են ձեր արյունը խմեն>>: 

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА