o C     16. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Facebook-ն ուզում է ստեղծել ակնոց, որը կփոխարինի սմարթֆոնին

19.09.2019 18:41 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Facebook-ն ուզում է ստեղծել ակնոց, որը կփոխարինի սմարթֆոնին

Facebook-ն աշխատում է Orion նախագծի վրա, որի շրջանակներում զբաղվում է «խելացի» ակնոցի ստեղծմամբ։ Ընդ որում, դա կարող է լինել այնպիսի ակնոց, որը կփոխարինի, այլ ոչ թե կլրացնի սմարթֆոնին, հայտնում է IXBT-ը։

Google-ը ստեղծել է ծրագրերի գերեզմանոց

Ակնոցը կառավարել հնարավոր կլինի ձայնային հրահանգների միջոցով։ Բացի այդ, Facebook-ը նաեւ աշխատում է Agios «օղակային» սարքի վրա, որը կարող է ակնոցների կառավարման այլընտրանքային մոդուլ լինել։ Դեռեւս պարզ չէ, թե ինչ է դա։ Կարելի է ենթադրել, որ խոսքը մատանու կամ ապարանջանի մասին է։

Facebook-ը նպատակ ունի սարքը թողարկել 2023-2025թթ․, սակայն որեւէ երաշխիք այդ առումով չկա։ Իրականում դժվար չէ նկատել, որ IT շուկայի խոշոր խաղացողները ակնոցը դիտարկում են որպես անձնական բջջային սարքի զարգացման տարբերակներից մեկը, սակայն մի շարք առանձնահատկությունների պատճառով դժվար թե հենց ակնոցը փոխարինի սմարթֆոնին։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА