o C     24. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Փաբանները գլխավոր դատախազից պահանջում են դադարեցնել Վ. Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդումը

19.09.2019 11:17 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Փաբանները գլխավոր դատախազից պահանջում են դադարեցնել Վ. Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդումը

Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի պաշտպանները գլխավոր դատախազին բողոք են ներկայացրել՝ Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։

«Այսօր ՀՀ գլխավոր դատախազին ներկայացրել ենք գրավոր բողոք գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդումը անհապաղ դադարեցնելու մասին՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Քննիչի կողմից, մեր կարծիքով, թույլ է տրվել կոպիտ իրավաբանական սխալ, կապված օրենքի 2011 թվականին գործող խմբագրության և ներկայիս խմբագրության հետ, որի արդյունքում ակնհայտ է, որ բացակայում է հանցակազմի սուբյեկտիվ կողմը, այսինքն՝ հանցակազմը:

Ակնկալում ենք դատախազության մեկ էջանոց «մոնումենտալ» իրավական մտքի հուշարձան-պատասխան՝ մեր բողոքը մերժելու մասին», - իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբանը։

Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում՝ ՀՀ պաշտպանության նախարարության առանձին պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ, ինչ արդյունքում Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Ու՞ր են փողերը. եկեք հարուցենք քրեական գործ և պատժենք մեղավորներին

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА