o C     20. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մոսկվայի «Արմենիա» խանութ-սրճարանն ընդդեմ Նավալնիի. հայտնի է սրճարանի՝ փոխհատուցման մասին հայցի վերաբերյալ լսումների օրը

19.09.2019 18:05 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Մոսկվայի «Արմենիա» խանութ-սրճարանն ընդդեմ Նավալնիի. հայտնի է սրճարանի՝ փոխհատուցման մասին հայցի վերաբերյալ լսումների օրը

Մոսկվայի Տուշինսկի շրջանային դատարանը նշանակել է հուլիսի վերջին Մոսկվայի կենտրոնում չարտոնված բողոքի ակցիաների կազմակերպիչներից կրած վնասի համար 551 847 ռուբլի գումարի չափով փոխհատուցման մասին «Արմենիա» խանութ-սրճարանի հայցի վերաբերյալ լսումների օրը, գրում է rambler.ru-ն:

Գալուստ Գյուլբենկյանի մասին բեսթսելերն ընթերցողի սեղանին է

««Անկոր» ՍՊԸ-ի հայցադիմումի վերաբերյալ դատական նիստը նշանակված է հոկտեմբերի 2-ին»,- ասված է դատարանի հայտարարության մեջ:

Նշվում է նաև, որ դատական գործով որպես պատասխանող կողմ կլինեն ընդդիմադիր գործիչ, բլոգեր Ալեքսեյ Նավալնին և Մոսկվայի քաղաքային դումայի ընտրություններին չգրանցված 5 թեկնածու:

Մոսկովյան «Արմենիա»-ն հայտնվել էր սկանդալի կենտրոնում այն բանից հետո, երբ սեփականատերերը հայց էին ներկայացրել «հանուն արդար ընտրությունների» չհամաձայնեցված ակցիայի կազմակերպիչների դեմ, որն անցկացվել էր հաստատության անմիջական հարևանությամբ, և որի պատճառով հաստատությունը ստիպված էին եղել փակել: Գործարարներն ակցիայի կազմակերպիչներից պահանջում են ավելի քան 550 հազար ռուբլի փոխհատուցում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА