o C     24. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սպիտակ տանը հաստատել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Թրամփի և Զելենսկու առաջիկա հանդիպումը

19.09.2019 11:11 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Սպիտակ տանը հաստատել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Թրամփի և Զելենսկու առաջիկա հանդիպումը

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չորեքշաբթի հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկու երկրների հարաբերությունները, ինչպես նաև Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Ուկրաինայի նախագահի առաջիկա հանդիպումը, գրում է ria.ru-ն` իրազեկ աղբյուրին հղումով:

ՀԻԼԱՐԻ ՔԼԻՆԹՈՆԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ԽՐՈՒՇՉՈՎԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԵՐԳԻԾԱԿԱՆ ՆԱՄԱԿ՝ ԳՐՎԱԾ ԹՐԱՄՓԻ ՈՃՈՎ

Ավելի վաղ ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Ելչենկոն հայտնել էր, որ ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահների հանդիպումը Գլխավոր ասամբլեայի շրջանակում կարող է տեղի ունենալ սեպտեմբերի 23-26-ն ընկած ժամանակահատվածում:

«Փոխնախագահը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ և նրա հետ քննարկել հաջորդ շաբաթ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում նախագահ Զելենսկու առաջիկա հանդիպումը Թրամփի հետ», - ասված է ԱՄՆ փոխնախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Ելչենկոյի հավաստմամբ՝ Փենսը հեռախոսազրույցի ընթացքում նաև «հաստատել է Միացյալ Նահանգների անսասան հանձնառությունն Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը» և բարձր է գնահատել Ուկրաինայի նոր վարչակազմի՝ «օրենսդրական բարեփոխումների միջոցով կոռուպցիայի դեմ պայքարի համարձակ գործողությունները, ինչպես նաև լիակատար աջակցություն է հայտնել ԱՄՆ-ի կողմից այդ ջանքերին»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА