o C     24. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նիկոլի խոստացած տասնյակ հազարավոր նոր աշխատատեղերն էլ «գրվեցին սառույցին»

19.09.2019 09:07 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Նիկոլի խոստացած տասնյակ հազարավոր նոր աշխատատեղերն էլ «գրվեցին սառույցին»

ԱԺ-ի վերջին հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Փաշինյանը մի առանձնահատուկ ոգեւորությամբ սկսեց խոսել աշխատատեղերի մասին: Ըստ նրա, այս տարվա հունվար–հունիսին գրանցված գործազուրկների միջին թիվը նախորդ տարվա ցուցանիշի համեմատ նվազել է 6,4%–ով: «Ուզում եմ ձեզ տեղեկացնել նաեւ, որ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ գրանցված աշխատողների թիվը գերազանցել է 600 հազարը: Հուլիսի 31-ի վերջի տվյալներով՝ այն կազմել է 604 հազար»: Կարճ ասած, ըստ վարչապետի, 2018 թվականի մայիսին գրանցված աշխատակիցների թիվն աճել է 63 հազարով:

Հազարավոր սատկած ձկներ՝ Խաչենի ջրամբարի ափերին

Բնականաբար, այդքան ճոխ տվյալները չէին կարող շրջանցել նախօրեին վարչապետի ներկայացրած հերթական 100 փաստի ցանկը: Այդ ցուցակի պատվավորª երրորդ հորիզոնականում ներկայացված է. «2018 թվականի մայիսից մինչեւ օրս ի հայտ է եկել 65 հազար 37 աշխատատեղ (աճը՝ 12 տոկոս)»:

Իհարկե, Փաշինյանը շրջահայացորեն չի արտաբերում տասնյակ հազարավոր «նոր աշխատատեղեր» արտահայտությունը: Սակայն լսողների մոտ հենց նման ընկալում կարող է առաջանալ. եթե նվազում է գործազուրկների թիվը, նշանակում է՝մարդիկ աշխատանք են գտել, այսինքն՝ այդքան էլ աշխատատեղ է ստեղծվել: Բայց ահա պաշտոնական վիճակագրությունը, ինչպես միշտ, ցանկանալով օգնել, հերթական անգամ «դանակի հարված է հասցնում» վարչապետի թիկունքին: Մինչդեռ, թե իրականում քանի նոր գրանցված աշխատող կա, դա երկրում գործազրկության խնդրի լուծման չափանիշ չի կարող լինել: Իրական չափանիշը հետեւյալն է. քանի աշխատատեղ է ավելացել (նոր բացվածներից հանած փակվածները: Եվ հենց այդ հարցադրումների մասով է, որ վիճակագրությունը բոլորովին այլ պատկեր է ներկայացնում: Իհարկե, այս ուղղությամբ վիճակագրական ճոխացումների հնարավորությունները շատ ավելի լայն են, եւ միամտություն կլիներ կարծել, որ չեն օգտագործվել: Բայց դրանով հանդերձ էլ, պատկերը սա է:

Այսպես, եթե այս տարվա հունվարին Հայաստանում աշխատանք էր փնտրում 81 914 մարդ, ապա հուլիսին այդ թիվը 82 820: Այսինքն, անկախ նրանից, թե պաշտոնապես գրանցված քանի գործազուրկ կա, այդ թիվը քանի տոկոսով է փոխվել, իրողությունն այն է, որ մեր երկրում այս տարվա ընթացքում աշխատանք փնտրողների պաշտոնական ցուցանիշը մի բան էլ ավելացել է: Ընդ որում, անցած տարվա հուլիսի համեմատ աշխատանք փնտրողների թիվը նույնն է մնացել: Իսկ դա նշանակում է, որ Փաշինյանի ամենահիմնական «հեղափոխական» խոստումներից մեկը եւս, թե տնտեսությունը թռիչք կունենա, եւ մարդիկ կստանան արժանապատիվ աշխատանք, լիովին ձախողված է:

Սակայն վիճակագրությունը աշխատանք փնտրողների մասով մեկ այլ ցնցող տվյալ է հրապարակել. պարզվում է այս տարվա ընթացքում 96 887 մարդու խորհրդատվություն է տրամադրվել: Հետաքրքիրն այն է, թե այդ ինչպե՞ս են հաջողացրել մոտ 81-82 հազարի կարգի աշխատանք փնտրողներից մոտ 97 հազարին խորհուրդներ տալ: Կարճ ասած, եթե վիճակագրությանը հավատանք, կնշանակի, որ այդ խորհդատվություն կոչվածի վրա ոմանք մի լավ «կերել» են:

Վիճակագրությունը ներկայացրել է նաեւ տարվա ընթացքում աշխատանք ստացածների թիվը: Այն է՝ 6870 մարդ: Ըստ այս թվերի, տարվա ընթացքում ամսական միջին հաշվով ողջ երկրում աշխատանք է ստացել մոտ 1000 մարդ ( կորցրածներին էլ չմոռանանք), ինչը հերթական հիմնավորումն է, որ տնտեսությունն այդպես էլ խայտառակ վիճակից այն կողմ չի գնում: Ամեն դեպքում, այդ 6870 թիվն արդեն իսկ փաստում է, որ 65 հազար նոր գրանցված աշխատողների մասին խոսակցություններն ամենեւին էլ ինչ-որ գլուխ գովելու բան չեն: Եվ եթե այդ 65 հազարին հավատանք, կնշանակի մեկ բան՝ ամեն մի կանաչի ծախողի գրանցել են որպես աշխատող՝ գեղեցիկ թվեր ստանալու մեկ էլ՝ հարկերն ավելացնելու համար: Իսկ ահա առանց այդ էլ ճռռացող տնտեսվարողները (օլիգարխներին մի կողմ թողնենք, նրանք իրենց շատ լավ են զգում,  հիմնական ծանրությունը մանր եւ միջին բիզնեսի վրա է), որ մեկ-երկու աշխատող չգրանցելով, կարողանում էին նրանց մի քանի կոպեկ ավել աշխատավարձ տալ, բոլորին գրանցելու պարագայում պարզապես գնում են կա՛մ որոշ աշխատողների կրճատելու, կա՛մ էլ՝ աշխատավարձերը նվազեցնելու ճանապարհով: Արդյունքում` ով ինչ ստացավ Նիկոլի այդ 65 հազարից. համենայնդեպս, շարքային քաղաքացիները մի բան էլ՝ տուժեցին:

Տասնյակ ազատամարտիկներ շտապ կարգով մեկնել են Արցախ․ «Ժողովուրդ»

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА