o C     24. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արդարադատության նախարարը տասնյակից ավելի դատավորների դեմ կարգապահական վարույթ է սկսել. «Ժողովուրդ»

19.09.2019 09:36 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Արդարադատության նախարարը տասնյակից ավելի դատավորների դեմ կարգապահական վարույթ է սկսել. «Ժողովուրդ»

«Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը տասնյակից ավելի դատավորների դեմ կարգապահական վարույթ է սկսել: Սակայն նկատեք, որ նախարարությունը գաղտնի է պահում, թե վարույթները կոնկրետ ում դեմ են հարուցվել: 

Սոցապ նախարարը գիշերօթիկը չի տարբերում հոսթելից...

Թերթը պարզել է, որ նախարարի կողմից հարուցված վարույթներից երկու դատավորի գործը հասել է Բարձրագույն դատական խորհուրդ: Մեր տեղեկություններով՝ ԲԴԽ է ուղարկվել Արարատի և Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ելենա Քոչարյանին և Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աշոտ Խաչիկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը:

Խաչիկյանը չի ընդունում իրեն ներկայացվող մեղադրանքները:

«Ժողովուրդ» օրաթերթին ասել է. «Փոխանակ խրախուսելու, ասելու՝ գիտես 65 տարեկան ես դառնում, շնորհակալություն ենք հայտնում քո ներդրման համար... ես ոչ մեկի օրոք աղաղակող որևէ բան չեմ ունեցել: Էլ ես չեմ դիմանում, էլ չի հերիքում գաղափարս»»,-գրում է թերթը: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА