o C     23. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱԿ-ը նիստ է արել. «Փաստ»

19.09.2019 09:19 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՀԱԿ-ը նիստ է արել. «Փաստ»

«Փաստ» թերթի տեղեկություններով, օրերս փակ հանդիպում է տեղի ունեցել «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունում, որը վարել է ՀԱԿ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Թերթի ՀԱԿ-ական աղբյուրների փոխանցմամբ, հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը։

«Ձեզ հազար անգամ ասացի՝ ինչ պետք է անել, դուք նորից ձերը պնդեցիք». «Փաստ»

Հիմնական քննարկվող թեման կապված է եղել ՍԴ շուրջ ընթացող գործընթացների եւ ընդհանուր ներքաղաքական զարգացումների հետ։

Ըստ տեղեկությունների, ՀԱԿ-ում որոշել է են իրենց թիմակիցների մեկնաբանություններով ավելի սրել ՍԴ-ին ուղղված քննադատությունները, ավելի ակտիվ լինել ՍԴ կազմը փոխելու եւ իրենց թեկնածուին՝ Վահե Գրիգորյանին ՍԴ նախագահ կարգելու «պահանջատիրության» հարցում։

Ի դեպ, արդեն իսկ ակնառու է, որ հենց այս քաղաքական ուժի ներկայացուցիչները նշյալ հարցում ամենաագրեսիվն են։ 

Ուշագրավ է, որ հենց այդ հանդիպումից հետո կտրուկ ակտիվություն ցուցաբերեց նաեւ ԱԺ իմքայլական խմբակցությունը: Հավելենք, որ նույն աղբյուրների փոխանցմամբ, քննարկման ժամանակ Տեր-Պետրոսյանը հանգամանալից հետաքրքրվել է Ամուլսարի խնդրի հետ կապված հարցերով, նշել, որ այս փուլում պետք է ամեն կերպ սատարել Փաշինյանի կառավարությանը, քանի որ այս հարցի հետ կապված գրեթե գտնվում են փակուղու առաջ։ 

Քննարկման առանցքը եղել է նաեւ այն, որ ՀԱԿ ակտիվի ներկայացուցիչները, որոնք սոցցանցերում եւ լրատվականներում ակտիվ են, հատկապես Մարտի 1-ի, ՍԴ-ի եւ Ամուլսարի հարցում հստակ պաշտպանեն փաշինյանական գիծը։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА