o C     15. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռուսաստանցիները դեմ են արտահայտվել աշխատանքային ներգաղթյալներին. հարցում

18.09.2019 17:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ռուսաստանցիները դեմ են արտահայտվել աշխատանքային ներգաղթյալներին. հարցում

Ռուսաստանում «Լևադա կենտրոն» ոչ պետական հետազոտական կազմակերպության անցկացրած հարցման արդյունքները վկայում են, որ երկրի բնակչության 72 տոկոսը կողմ է աշխատանքային ներգաղթյալների հոսքը երկիր վերահսկելուն, գրում է pravda.ru–ն: 

Թրամփը վստահ է նախագահական ընտրություններում իր հաղթանակի հարցում

Այսպես, ըստ սոցիոլոգների տվյալների, ռուսաստանցիները չեն ողջունում օտարերկրյա աշխատուժի մուտքը երկիր: Կառավարության կողմից իրականացվող միգրացիոն քաղաքականությանը կողմ է արտահայտվել հարցվածների միայն 9 տոկոսը, իսկ 15 տոկոսը չեզոք դիրքորոշում է ունեցել:

Հարցումները նաև փաստում են, որ աշխատանքային ներգաղթյալների դեմ արտահայտվող քաղաքացիների թիվն աճում է. 2017 թվականին աշխատանքային ներգաղթյալների գործունեությանը դեմ են արտահայտվել հարցվածների 58 տոկոսը, իսկ 2018 թվականին` արդեն 67 տոկոսը: Միևնույն ժամանակ, պարզ է դարձել, որ կառավարության միգրացիոն քաղաքականության վերաբերյալ չեզոք դիրքորոշում ունեցող անձանց թիվը նվազել է կրկնակի` 2017-ի համապատասխան տվյալների համեմատությամբ (այն ժամանակ նրանց թիվը 30 տոկոս էր):

Սոցիոլոգները նշում են, որ երկրում այլատյացության տրամադրությունների աճը կապված է արտաքին պատճառների հետ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հետազոտությունն անցկացվել է Չեմոդանովկա գյուղում գնչուների և տեղի բնակչության միջև տեղի ունեցած կոնֆլիկտից հետո, ինչպես նաև նախընտրական քարոզարշավի անցկացման ժամանակահատվածում, երբ թեկնածուները շարունակաբար շոշափել են աշխատանքային ներգաղթյալների հետ կապված թեմաները, կարելի է ենթադրել, որ խնդիրն արտաքին պատճառներ ունի:

Հարցումն անցկացվել է 2019 թվականի օգոստոսի 22-28-ն ընկած ժամանակահատվածում՝ 18-ից բարձր 1608 անձանց շրջանում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА