o C     13. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մենք մեր խոսքը կասենք ռազմի դաշտում». Զաքիր Հասանովը` Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

18.09.2019 16:53 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Մենք մեր խոսքը կասենք ռազմի դաշտում». Զաքիր Հասանովը` Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է, և վերջ» արտահայտությունը:

«Մենք մեր խոսքը կասենք ռազմի դաշտում, և մենք երազում ենք այդ մասին. այն շուտով ի կատար կածվի: Այդ ժամանակ կտեսնենք, թե նա պատասխանատո՞ւ է իր խոսքերի համար, թե՞ ոչ: Մեր արտգործնախարարությունն արժանի պատասխան է տվել»,- ասել է Հասանովը Real TV-ին տված հարցազրույցում:

Ինձ քննադատում են «Հայաստանի համար աննախադեպ հայտարարության» համար. Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանի պաշտպանության նախարարը նաև հայտարարել է, որ Հայաստանում «դատարկախոսությամբ են զբաղվում», քանի որ Երևանն ինքը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին Ստեփանակերտում կայացած ելույթի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկել է այն բոլոր խնդիրները, որոնք հանրապետությունը պետք է լուծի մինչև 2050 թվականը: Փաշինյանը նշել է, որ իր խոսքում չի առանձնացնում Արցախը, քանի որ «Արցախը Հայաստան է, և վերջ»:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА