o C     18. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԴԱՍԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՋԱԶԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ` ՄԵԿ ՀԱՄԵՐԳՈՒՄ

18.09.2019 22:20 ՄՇԱԿՈՒՅԹ
ԴԱՍԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՋԱԶԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ` ՄԵԿ ՀԱՄԵՐԳՈՒՄ

Հայաստանի պետական ջազ նվագախումբը սեպտեմբերի 15-ին ներկայացավ Jazz Versions of Classical Music յուրատեսակ համերգով: Հայաստանի ճարտարապետների միության շենքի դահլիճում կայացած երեկոյի ընթացքում նվագախումբը հնչեցրեց մի շարք կոմպոզիտորների դասական ստեղծագործությունների ջազային մշակումներ:

Ջազ նվագախումբը կներկայացնի հայտնի դասական գործերի ջազային տարբերակները

«Մոտ կես տարի առաջ Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ ներկայացրել էինք «Երկու տարբերակ» ծրագիր, որի ընթացքում հնչում էր օրիգինալ դասական ստեղծագործությունը, այնուհետեւ` այդ գործի ջազային մեկնաբանությունը: Այս անգամ ներկայացրել ենք միայն ջազային փոխադրությունները, ներկայացնում ենք նաեւ բոլորովին նոր գործիքավորումներ»,- նշեց գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Արմեն Հյուսնունցը եւ առանձնահատուկ ընդգծեց` այս համերգային երեկոյով տրվում է Հայաստանի պետական ջազ նվագախմբի 2019/2020 համերգաշրջանի մեկնարկը. «Ամռան ընթացքում նվագախումբն ընդհանրապես չի հանգստացել, համերգ է ունեցել Սոչիում` Sochi Jazz Festival-ի շրջանակում, ինչպես նաեւ միանգամից մի քանի համերգային երեկո է ներկայացրել ՀՀ Տավուշի մարզում: Ուզում եմ առանձնահատուկ ընդգծել, որ ելույթ ենք ունեցել զորամասում: Մենք շատ կարեւորում ենք մեր զինվորների մշակութային պակասը լրացնելու հարցը»:

«Աստված ջան, շնորհակալ եմ քեզ». ե​​​​րգիչ Աղվան Պապոյանը հայր է դարձել

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА