o C     20. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Իշխանությունն այն միֆը, որ ստեղծել էր իր շուրջ, փլուզվել է». Վահան Բաբայան (Տեսանյութ)

18.09.2019 21:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Իշխանությունն այն միֆը, որ ստեղծել էր իր շուրջ, փլուզվել է». Վահան Բաբայան (Տեսանյութ)

Քաղաքական վերջին զարգացումների մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԻ հետ: Այդ թվում` նախեւառաջ հետաքրքրվելով, թե որքանով էր սպասելի Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի երեկվա որոշումը, ըստ որի, մերժվեց Ռ. Քոչարյանի պաշտպանական խմբի միջնորդությունը եւ ՀՀ երկրորդ նախագահը կշարունակի մնալ կալանքի տակ, համենայնդեպս, մինչեւ սեպտեմբերի 20-ը, երբ դատարանը կհրապարակի գրավի դիմաց խափանման միջոցը փոխելու վերաբերյալ որոշումը:

«Հարգելի Աննա Հակոբյան, թո՛ւրքը մնում է թու՛րք...». հերոսի մայրը՝ վարչապետի կնոջը

Միանշանակ սպասելի էր: Դատական նիստին նախորդող օրը երկրի ղեկավարի մակարդակով արված հայտարարություններն այն մասին, թե Սահմանադրական դատարանի որոշումն ապօրինի է, եւ փաստորեն չեն ճանաչում այն, առնվազն հուշում էր այդ մասին: Ըստ էության, երկրի գործող Սահմանադրական դատարանի որոշումը գործադիր իշխանության ղեկավարը չի ճանաչում, հետեւաբար, սա ոչ այլ ինչ էր, քան դատավորին մեկ օր առաջ նախազգուշացում եւ ուղղորդում, որ հանկարծ բաց չթողեք ՀՀ երկրորդ նախագահին: Սա արդեն բացահայտ ճնշում էր դատական գործընթացի վրա: Պարզից էլ պարզ է, որ այսօրվա դրությամբ մեր երկիրը բռնել է բանանային պետություն ճանապարհը, քանի որ եթե չկա Սահմանադրական դատարան, չկան դատարաններ, ուրեմն` կա մեկ մարդու քմահաճույք եւ ցանկություն: Այստեղ արդեն երկրորդական հարց է` Ռոբերտ Քոչարյանը լա՞վն է, վա՞տն է, ընդունո՞ւմ են, չե՞ն ընդունում, սիրո՞ւմ են, չե՞ն սիրում, այլ հարցը հետեւյալն է` ՍԴ որոշումը պե՞տք է ի կատար ածվի, թե` ոչ: Եթե այն վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, ուրեմն` իրենց տրամաբանությամբ պետք է ապօրինի գնահատվի եւ որակավորվի, ինչն անընդունելի է: Դատարանում երեկ շատ ճիշտ պատասխանեց երկրորդ նախագահը` ասելով, թե բազմաթիվ անգամ ապացուցել է, որ ընդհանրապես խնդիր չունի թաքնվելու քննությունից եւ դատական պրոցեսից, որովհետեւ եթե այդպես լիներ, չէր գա Հայաստան եւ չէր մնա այն կարգավիճակում, որում այսօր է: Ի վերջո, նա կարող էր թաքնվել քննությունից, ինչպես շատ-շատերն են արել:

Երկրին իսկական տեր է անհրաժեշտ. Արթուր Թովմասյան

«ԱՄԲՈՂՋ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՇԻԼԱՓԼԱՎ ԵՆ ՍԱՐՔԵԼ»

– Դուք խոսում եք ՍԴ որոշման մասին, բայց, օրինակ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը կարծում է, որ Վճռաբեկ եւ Սահմանադրական դատարանը պետք է վերացնել, իսկ դրա փոխարեն ստեղծել Գերագույն դատարան: Իսկ նույն խմբակցության մեկ այլ պատգամավոր գտնում է, որ խորհրդարանական ընտրություններին ժողովուրդն իր ընտրությամբ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին ասել է` «անմիջապես դադարեցրո՛ւ քո գործունեությունը»: Ի՞նչ կասեք այս մասին:

Ռոբերտ Քոչարյանի աջակիցների անակնկալը Հայկ Մարությանին.168.am

Ժողովրդի անունից այսօր ով ուզում, հայտարարություններ է անում: Բայց նույնիսկ այն մարդիկ, ովքեր մեկ տարի առաջ ստացել են վստահության քվե ԱԺ-ում ընտրվելու համար, պետք է հասկանան, որ այն ինչ-որ կարծրացած եւ վերջնական բան չէ: Վարկանիշները եւ մարդկանց քվեները ժամանակավոր բնույթ են կրում, ինչ-որ պահի դու կարող ես ունենալ 50 տոկոս ձայն, հետո` 20 տոկոս կամ` հակառակը: Մինչդեռ այսօր իրենց հայտնած կարծիքներով ամբողջ պետությունը շիլափլավ են սարքել: Փորձում են վերակենդանացնել 90-ականների «բարի ավանդույթները», իսկ իրենց իրական ցանկացածը բացահայտ այսօր տեսնում ենք: Սահմանադրական դատարանի հարցերը վաղուց էին ուզում լուծելդեռ մինչեւ ՍԴ որոշումը: Հիշո՞ւմ եք` ինչ-որ ակցիաներ էին անում, Վահե Գրիգորյանը ուզուրպացիոն հայտարարություններ էր անում եւ այլն, բայց չստացվեց: Իսկ հիմա հասել են մի փուլի, որ ստիպված գնում են վաբանկ եւ «չորով» չեն ճանաչում այդ որոշումները, ասում են` չենք ճանաչում ու լավ ենք անում: Ինչպես «Իմ քայլի» պատգամավորն է նշել` լեգիտիմ ֆրակցիայի դեմը խաղ չկա, ում հրաժարականը պահանջեց, նրանք պետք է հեռանան: Երեւի, Հայաստանի Հանրապետությունը շփոթում են. սա ո՛չ ֆաշիտսական, ո՛չ էլ բոլշեւիկյան պետություն չէ, այլ առաջնորդվում է օրենքներով, եւ ինչքան էլ տվյալ իշխող ուժի ղեկավարը վարկանիշ ունենա կամ չունենա, բոլորը պարտավոր են օրենքներով առաջնորդվել:

«Հրայր Թովմասյանը հետապնդվում է երկու հիմնական պատճառով». փաստաբան

«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՆ ՄԻՖԸ, ՈՐ ՍՏԵՂԾԵԼ ԷՐ ԻՐ ՇՈՒՐՋ, ՓԼՈՒԶՎԵԼ Է»

Այս ֆոնին ինչի՞ մասին է հուշում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականը: Նա իր հայտարարության մեջ ասել էր, որ «սպայի ուսադիրներն ու զարգացումների նման ընթացքը անհամատեղելի են»:

Բազմաթիվ մեկնաբանություններ հնչեցին` ԱԱԾ արդեն նախկին տնօրենի հայտարարության հետ կապված: Սակայն ֆիքսենք մի քանի կետ. ԱԱԾ տնօրենը գյուղնախարարը չէ կամ` մշակույթի նախարարը, այլ պետության ղեկավարության առանցքային ֆիգուրներից մեկն է, որը տիրապետում է հսկայական տեղեկատվության` երկրի անվտանգության, անցուդարձի վերաբերյալ: Եթե տվյալ մարդը հայտարարում է, որ իր այս քայլը պետք է «կա՛նգ առ» դիտվի, եւ ինչ-որ տեղ սթափեցնող կոչ է անում իշխանություններին իր հրաժարականովվարչապետն էլ չի բացահայտում այդ հրաժարականի գաղտնիքը, այլ ասում է` զրուցել ենք, եւ ինքը դիմումը գրել է, նշանակում է, որ կան գաղտնի պահվող բաներ, որոնց մասին ոչ մեկս չգիտենք եւ գուցե չիմանանք էլ: Բայց կարծում եմ` պրոցեսները շատ են արագացել, եւ առաջինը ԱԱԾ պետը ցանկացավ դուրս մնալ դրանից: Այսինքն` չցանկացավ լինել մի մասնիկն այն քաղաքական թիմի, որի վերաբերյալ այսօր արդեն կոնկրետ մեղադրանքներ են հնչում` ե՛ւ Սահմանադրության խախտման, ե՛ւ սահմանադրական ու քաղաքական ճգնաժամի, ե՛ւ վաղն արդեն այլ հետեւանքների համար: Թե ինչ քայլեր կանի Արթուր Վանեցյանը, ինչով կզբաղվի եւ ընդհանրապես` ինչպիսին կլինի իր մոտեցումներն ապագայում, իր խնդիրն է, բայց բոլորս` որպես քաղաքացի, պետք է հասկանանք` այդ ի՞նչ առաջարկներ, հանձնարականներ էին տրվել, կամ ի՞նչ քաղաքականություն է վարում վարչապետը, որ ԱԱԾ տնօրենի ուսադիրների եւ սպայի պատվից ցածր է համարվում: Երբ հասկանանք, գուցե գնահատականները տարբեր մարդկանց մոտ փոխվեն: Եվ շատ կարեւոր է, թե ով կլինի հաջորդ ԱԱԾ տնօրենը եւ ինչպես կվերաբերվի այդ նույն սպայի արժանապատվությանը եւ ուսադիրներին, ինչպիսին կլինի իր փորձառությունն այդ ոլորտում: Ի դեպ, հնարավոր է, որ լինեն այլ հրաժարականներ, եւ սա գուցե այդ շքերթի առաջին մասն է, որը կթուլացնի ամբողջ իշխանությունը:

«Ձեզ շատ հետաքրքիր կլինի իմանալ թե ով է մեր փառապանծ ԱԱԾ-ի մյուս թիրախը». Արթուր Դանիելյան

Կարծում եք` իշխանական նավը խորտակվո՞ւմ է:

Իշխանությունն այն միֆը, որ ստեղծել էր իր շուրջ, արդեն փլուզված է: Ուղղակի մարդկանց մոտ այդ տեղեկատվությունն ուշ է հասնում, որովհետեւ զգայական առումով մարդիկ չեն ուզում հավատալ: Չէ՞ որ նոր է ամեն ինչ եղել, երբ իրենք հրապարակներում գոռում եւ պահանջում էին ինչ-որ դրախտային երկիր: Բայց հիմա հասկանում են, որ այն չկա, եւ ինչպես աստղագիտության մեջ է ասվում, որ աստղերի լույսը երկրագունդ հասնելը կարող է լուսնային տարիներ տեւել, պայմանական ասեմ, որ նույն կերպ էլ քաղաքականության մեջ ինչ-որ իրադարձություններ են լինում, բայց հետեւանքները տեսնում ենք մեկ օր, մեկ ամիս կամ մեկ տարի հետո: Այսինքն` պետք չէ սպասել, որ ամեն ինչ պետք է լինի մեկ ժամում: Ժամանակը կգա, եւ այդ տեղեկատվությունը տեղ կհասնի: Եվ ինչպես Փաշինյանը նախկին նախագահ Սերժ Սարգսյանին էր ասում, թե ինքը չի տիրապետում երկրի քաղաքական իրավիճակինեւ իրենք էլ չունեն իշխանություն այս երկրում, ես կարող եմ այսօր նույնն ասել` Փաշինյանը չի տիրապետում իրավիճակին, եւ իրենք այլեւս չունեն այդ իշխանությունը Հայաստանում:

ՍԴ-ն մերժել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա գործի քննությունը

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА