o C     20. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հպարտ քաղաքացին զզված է». Գուրգեն Եղիազարյան

18.09.2019 21:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Հպարտ քաղաքացին զզված է». Գուրգեն Եղիազարյան

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականը դարձել է քաղաքական թոփ թեման: Մի մասը մտահոգված է, մյուս մասը` շփոթված, երրորդների համար լուրը սպասված էր, նույնիսկ` ուշացած: Սակայն, Ա. Վանեցյանի հրաժարականի հայտարարությունը բազմաթիվ փակագծեր բացեց եւ նաեւ տարաբնույթ հարցերի տեղիք տվեց, ինչի մասին պարզեցինք ԱԱԾ պետի նախկին տեղակալ, քաղաքական գործիչ ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ տեսակետը:

Նիկոլ Փաշինյանը ներկա է Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի երևանյան համերգին

«ՎԱՆԵՑՅԱՆԸ ՏԵՍԱՎ, ՈՐ ԷԼ ՃԱՐ ՉԿԱ»

– Պարոն Եղիազարյան, ինչպե՞ս եք վերաբերվում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականին:

Այստեղ լրջագույն խնդիր կա: Դիմում չի գրել ազատվելու 4-րդ մանկապարտեզի վարիչը: Հրաժարականի դիմում է գրել ԱԱԾ տնօրենը, որն արդեն տարիուկես աշխատում է մի մարդու հետ, որի հետ ուզած-չուզած պետք է ամեն օր հանդիպեր: Իսկ եթե ամեն օր երկու անգամ չէր հանդիպում, ապա չորս անգամ հետախոսային զրույց էր ունենում: Թեպետ, ճիշտն ասած, հիմա էլ հեռախոսային զրույց չի ունենում: Ինչեւիցե, Վանեցյանն իր հրաժարականի մեջ օգտագործում է «Կանգ ա՛ռ»-ը, այսինքն` նա ասում է` հերի՛ք եղավ, այ տղա, էն ինչ անում ես, պետության դեմ ես անում:

​​​​​​​«Հայտնվել ենք պետության իրավական կարկասի կազմաքանդման մարտահրավերին դիմագրավեելու անհրաժեշտության առջեւ»

Կարծում եք` ասվածի հասցեատերը վարչապետ Նիկոլ Փաշինյա՞նն է:

Բա կարո՞ղ է պատահական փողոցով քայլողին էր վերաբերում կամ էն երեխու պես մեկին` մաքսավորի, որի կամքի վրա ինքնահաստատվեց Փաշինյանը: Այո, վերաբերում է հենց  կոնկրետ իրեն: Վանեցյանը տեսավ, որ էլ ճար չկա, բայց եթե հանկարծ էս տղեն` Արթուրը, բերանը բաց արեց, Նիկոլը կորած է ճանճի պես: Նա նրբություններ գիտի Փաշինյանի մասին, իհարկե, մենք էլ գիտենք, բայց նրա ասածը կլինի փաստաթղթերով, ու կկորի Նիկոլը: Առանց այդ էլ, «ժող ջանի» համակրանքն արդեն էլ չի վայելում, հպարտ քաղաքացին զզված է:

Երկրին իսկական տեր է անհրաժեշտ. Արթուր Թովմասյան

«ԽՈՐՀՈՒՐԴ ԵՄ ՏԱԼԻՍ ԱԱԾ ՏՆՕՐԵՆ ՆՇԱՆԱԿԵԼ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏ ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ»

Այդուհանդերձ, Վանեցյանի հայտնի «կանգ առ» արտահայտությունը կոնկրետ ի՞նչ խնդրի կարող էր վերաբերել, որի շուրջ համաձայնության չեկավ Ն. Փաշինյանի հետ:

Նախ պետք է կանգ առնի, որովհետեւ չեք զգո՞ւմ, որ ինչով զբաղվում է, ցանկացած բանով, փչացնում է: Վանեցյանը հորդորում է կանգ առնել, բայց Փաշինյանը կանգ չի առնելու, որովհետեւ այդ «իդեաֆիկսը» մտել է գլուխն ու դուրս չի գալիս: Մինչդեռ եթե կանգ առնի, կփրկվի Ամուլսարը, Ամուլսարով կփրկվի ջրի 25 տոկոսը, կփրկվի Սեւանը, կփրկվեն ջերմուկցիներն ու գնդեվազցիները:

Գինեսի ռեկորդակիր Նիկոլայ Մադոյանը հանդես եկավ Կամերային նվագախմբի հետ

Ո՞ւմ եք տեսնում ԱԱԾ տնօրենի պաշտոնում:

Խորհուրդ եմ տալիս Նիկոլ Փաշինյանին ԱԱԾ տնօրեն նշանակել կոկորդիլոսի մասնագետին` Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին: Այ նրան, որ բերի, կսազեն իրար հետ: Ամեն ինչ ուղիղ տեղը կընկնի: Աշխարհի առաջին ու վերջին կոկորդիլոսի մասնագետը լավագույն տարբերակն է, որովհետեւ ով էլ եկավ, մի երկու ամիս անց գլխի կընկնի, ինչ են անում, ուր են գնում: Իրականում իրենց խելքին ում էլ դնի, կապ չունի, իրենց մակարդակով օրենք են հիմա ուզում ընդունել ԱԱԾ-ի համար: Մինչդեռ ԱԱԾ-ի համար Հայաստանի Հանրապետությունը պետք է մտածեր այլ մուտքեր, որպեսզի մեր ԱԱԾ սպաները արժանապատիվ աշխատավարձ ստանան: Ես չեմ կարող այդ մուտքերի մասին բարձրաձայն ասել, բայց այդ մուտքերը կան: Պետք է այդ մասին մտածել եւ ԱԱԾ աշխատակիցներին լրջագույն աշխատավարձ տալ:

Հարկերի հավաքագրման և պետական ծախսերի պրոցեսում պետք է տնտեսական աճի և ակտիվության խթանումը լինի առաջնահերթություն. Նիկոլ Փաշինյան

«ԺՈՂ ՋԱՆԸ» ՍԱՌՆԱՐԱՆԸ ԲԱՑՈՒՄ, ՏԵՍՆՈՒՄ Է ՄՈՒԿՆ ԻՐԵՆ ԿԱԽԵԼ Է ՄԵՋԸ»

– Անդրադառնանք նաեւ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին եւ նրա ներկայացրած 100 փաստին: Որքանո՞վ էին դրանք արժանահավատ:

Այդ 100 կետերում «կ»-ն մեջն էր, թե կանենք, կմշակենք, մի դերասանի թատրոն էր, խաղաց: Հիմա` իր մտքի գոհարներից մեկի մասին: Հարց ուղղեցին վարչապետին` ի վերջո, ովքե՞ր են Ամուլսարի տերերը, ո՞ւմ ձեռքի տակ է: Մինչդեռ «նայողին» կարգել են նախագահ` Արմենին Սարգսյան: Հրանտ Բագրատյանն ասում է իրեն` դու այնտեղ «փայ» ունես, թող վեր կենա, հերքի: Իսկ արդարության պաշտպանն էլ համայն աշխարհի, որ կոռուպցիայի դեմ պայքար է տանում, լրջացավ, ասաց` գիտե՞ք, սեփականատերերը շատ են, անընդհատ փոխվում են, արժեթղթերն առնում են: Նիկոլ, հո դու ամնեզիա չունե՞ս: Եթե գնանք Ենոքավանի առաջին դասարան, կասեն` ով է սեփականատերը: Ասում է` եթե հանկարծ Սեւանն աղտոտվի, 90 օր կփակենք, կուսումնասիրենք: Այսինքն` մեր խմելու ջրի պաշարն աղտոտվի, որ դու հետո պարզե՞ս: Ինչի՞ է իրեն փաստաբանի պես պահում, «ժող ջան»-ին թող ասի, «ժող ջան»-ն էլ իմանա: Ասում է, թե ամեն վայրկյան կարող է սեփականատերը փոխվել, բա ումի՞ց ի՞նչ պահանջենք հետո: Մեր խմելու ջրի 25 տոկոսն այնտեղ է, այսօր դու քո կարճ խելքով փորձում ես վճռել Հայաստանի բախտը: Այդ ի՞նչ է պատահել... Բա ասում ես` դպրոցում լավ եմ սովորել, «ժող ջանին» խաբո՞ւմ ես, աչքերդ կլորացնում ես, ասում ես` մեզ կհարցնեն` բա Քաջարանի կոմբինատը չե՞ք փակում: Քաջարանում ուրան կա՞, ինչի՞ ես խաբում, քեզ վարձել ենք վարչապետ: Օրինակ է բերում, թե` ժող ջան, որ պատերազմ լինի, ուրիշ տարբերակով չենք կարողանալու փող բերել: Ինչի՞ ես պատերազմից խոսում, խաղաղությունից խոսա, որ տենց ես խոսում, մարդիկ չեն կարողանում այնտեղ քնել: Թվեր ես հրապարակում, իսկ «ժող ջան»-ը սառնարանը բացում, տեսնում է, որ մուկն իրեն կախել է մեջը: Ծոծորակդ կտեսնես, Ամուլսարի հանքը չես տեսնի, ով կանգնել է քո թիկունքին ու քեզ առաջ է բրթում, անգլիական թագը, ըստ օդում կախված լուրերի, ժողովուրդը թույլ չի տալու:

«Չի´ հաջողվելու քեզ, Նիկոլ, այս երկիրը պահել ենք ու պահելու ենք». Գեւորգ Գեւորգյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА