o C     18. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Նիկոլի քցած կուտը մի՛ կերեք». Էդուարդ Շարմազանով (Տեսանյութ)

18.09.2019 20:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Նիկոլի քցած կուտը մի՛ կերեք». Էդուարդ Շարմազանով (Տեսանյութ)

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում քննվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստին երեկ հետեւում էր նաեւ ԱԺ վեցերորդ գումարման փոխնախագահ, ՀՀԿ ԳՄ անդամ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ, ում հետ էլ զրուցեցինք դատավորի որոշման եւ ներքաղաքական վերջին աղմկոտ իրադարձությունների մասին:

Ինձ համար շատ դժվար էր ընդունել Գյուլբուդաղյանցի հրաժարականը. Արթուր Վանեցյան

«ԴԱՏԱՐԱՆԸ ՉԿԱՐՈՂԱՑԱՎ ԴԻՄԱԿԱՅԵԼ ՃՆՇՈՒՄՆԵՐԻՆ»

– Պարոն Շարմազանով, դատարանը որոշեց չփոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը: Ի՞նչ կասեք այս մասին:

ՀՀ երկրորդ նախագահին, որն իր կամքով վերադարձել է Հայաստան, որը ոչ մի օր չի խուսափել քննությունից, որը, ինչպես ինքն ասաց, Արցախյան հերոսամարտի ժամանակ, եթե փախչող լիներ, թուրքերը թեյ կխմեին Ստեփանակերտում, այսօր մեր դատարանը պահում է կալանքի տակ: Խոսքն այն մասին չէ` մեղավո՞ր է, թե` ոչ, այլ խոսքն այն մասին է, թե ՀՀ երկրորդ եւ Արցախի առաջին նախագահն ի՞նչ հիմքով է մնում է կալանքի տակ, երբ որեւէ հիմք չկա: Նախ կա Սահմանադրական դատարանի որոշում եւ երկրորդ` եթե ահաբեկչական ակտի մասնակիցները, բանդայի գործով ահաբեկիչները գրավով ազատ են արձակվում, ո՞րն է շարժառիթը, որ ՀՀ երկրորդ նախագահը գտնվում է անազատության մեջ: Սրա պատճառով է, որ ասում ենք` Նիկոլ Փաշինյանն առաջնորդվում է անձնական վրեժխնդրությամբ: Մենք հստակ տեսանք, որ, դժբախտաբար, հարգելի դատարանը չկարողացավ դիմակայել այն ճնշումներին, որոնք տեղի ունեցան հենց դատական նիստի նախօրեին:

«Այսպես շարունակվելու դեպքում հակառակորդը կարող է օգտվել այդ «նվերից». Շարմազանով

Կարծում եք` ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դարարեցնելու համար գործընթաց սկսելու որոշումը կա՞պ ուներ դատարանի այս որոշման հետ:

ՀՀ-ում ամեն ինչ տեղի է ունենում կոմպլեքս: Նիկոլ Փաշինյանը Հայաստանը տանում է դեպի բացարձակ դիկտատուրա, դեպի թայֆապետություն, նիկոլապետություն եւ դեպի խայտառակություն: ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի հայտարարությունն օբյեկտիվ գնահատական էր Նիկոլ Փաշինյանի կառավարմանը: Սա առանց իզմերի գաղափարախոսությունն է` քանդել ամեն ինչ եւ ուզուրպացնել ամբողջ իշխանությունը: Նիկոլ Փաշինյանին հաջողվեց շանտաժով դառնալ վարչապետ, հաջողվեց հոկտեմբերի 2-ին շանտաժով գրավել խորհրդարանի շենքն ու ցրել Ազգային ժողովը: Եվ այսօր եթե Հայաստանում բազմակարծության եւ օրինականության գոնե մի փոքր հատված մնացել է, դա դատական իշխանության մի մասն է` ի դեմս Սահմանադրական դատարանի եւ նրա նախագահի: Նիկոլ Փաշինյանն իր թայֆով ամեն ինչ անելու է, որպեսզի Հայաստանում ունենա ամբողջական իշխանություն եւ դառնա ֆյուռեր, բայց ֆյուռերի կյանքը կարճ է լինում: Միշտ ֆյուռերներին հաջորդում են Կոնրադ Ադենաուերի նման լուսավոր եւ ժողովրդավար գործիչներ:

«Կամքը» մեկ տարեկան է

«ՆԻԿՈԼԻ ՔՑԱԾ ԿՈՒՏԸ ՄԻ՛ ԿԵՐԵՔ»

– ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը` ՍԴ նախագահի մասին, ըստ էության, ակնարկում էր, որ Հրայր Թովմասյանը, այսպես ասած, ՀՀԿ-ի մարդն է, որից պետք է ազատվել: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ տրամաբանությանը:

Նախ` Հրայր Թովմասյանն իր կնոջ մարդն է եւ իր երեխաների հայրը: Իսկ պարոն ԱԺ նախագահին, որի հետ աշխատել եմ որպես պատգամավոր, եւ վաղեմի ծանոթներ ենքկարող եմ ասել` եղբա՛յր, ամեն ինչ այսօրով չի ավարտվում, մտածիր պետության շահի մասին: Նիկոլի քցած կուտը մի՛ կերեք, որովհետեւ սա պետություն է, եւ օրենսդիր մարմինն իրավունք չունի կոպտորեն միջամտել դատական իշխանության գործերին:

Բերման են ենթարկել և ճնշել, որ ցուցմունք տա Արթուր Վանեցյանի դեմ. hayeli.am

Իսկ ի՞նչն էր խանգարում Ձեր իշխանությանը, որ «մարտի 1-ի» գործով պատշաճ քննություն տարվեր, եւ գործը վերջապես ամբողջովին բացահայտվեր:

Ո՞վ է ասում, որ դատական իշխանությունը մեր քաղաքական թիմից էր, մի՛ խառնեք մեր իշխանությունը Նիկոլի իշխանության հետ: Ես օրենսդիր իշխանության ներկայացուցիչ եմ եղել, եւ ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի իշխանության, որտեղ չկա իշխանության տարանջատում եւ օրենսդիրները քիթը խոթում են դատական իշխանության գործերին, որպես պատգամավոր, գործել եմ բացառապես ՀՀ Սահմանադրության եւ օրենսդրության շրջանակում: Էդուարդ Շարմազանովը` որպես ԱԺ պատգամավոր, հետագայում նաեւ, որպես ԱԺ փոխնախագահ, որեւէ իրավունք եւ պարտավորություն չի ունեցել դատական իշխանության գործերին միջամտելու: Դա իմ ֆունկցիան չէր: Համենայնդեպս, մենք չենք ունեցել նման դեպքեր, երբ պետության ղեկավարները, գործադիր եւ օրենսդիր մարմինների անդամներն ուղիղ հրահանգեն, թե «կա՞ տենց դատավոր, որ իմ ասածը չանի», ինչպես ասաց անցած տարվա օգոստոսի 17-ին Նիկոլ Փաշինյանը: Կրկնում եմ` Նիկոլ Փաշինյանի ձախողված քաղաքականության գնահատականը տվել է իր կողմից գեներալ-մայորի կոչում ստացած Արթուր Վանեցյանը:

Թովմասյանի նկատմամբ տոտալ գրոհը, քայլարաստների կողմից մի քանի արշավներից էր կազմված. Արթուր Թովմասյան

«ՄԵՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱՎԸ ԳՆՈՒՄ Է ՍԽԱԼ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ»

– Ըստ Ձեզ` ո՞րը կարող էր լինել Արթուր Վանեցյանի հրաժարականի հիմնական պատճառը:

Ունեմ կարծիք, որ սպան, որը երդում է տվել ծառայել ՀՀ-ին, փորձել է մնալ այդ շրջանակում: Իսկ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետությունը շփոթել է իր անձի հետ, կարծել է, որ ինքն է Հայաստանի Հանրապետությունը ու իր թայֆեն: Եվ երբ մարդիկ ասում են` ծառայում եմ հանրապետությանը, այդ մարդու մոտ հարց է առաջացել` էդ ո՞նց ինձ չես ծառայում:

Հրայր Թովմասյանը և ՍԴ-ն մնացել են Նիկոլ Փաշինյանի կոկորդում. Անցել են 37 թվի մեթոդներին (Տեսանյութ)

Կա կարծիք, որ ԱԱԾ նախկին տնօրենը` որպես սպա, իրավունք չուներ հանդես գալ նման հայտարարությամբ: Ի՞նչ կասեք այս մասին:

Իսկ պետության վարչապետի պաշտոնը ստանձնած մարդը իրավունք ունի՞ անմեղության կանխավարկածն արհամարհել, հասարակությանը սեւերի եւ սպիտակների բաժանել, դավադիր ուժեր փնտրել Արցախում, օտարերկրյա գործալալների մասին խոսել ու մինչեւ օրս որեւէ անուն չտալ: ԱԱԾ տնօրենի գնահատականն ինձ համար SOS էր, որ մեր պետության նավը գնում է սխալ ուղղությամբ:

Բանակցություններն ընթացել են դեռևս Ս. Սարգսյանի օրոք, Տաթևիկը մեկնել է Եվրոպա և հանձնել Նիկոլի որոշումը. Լապշին

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА