o C     20. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հրայր Թովմասյանի դեմ «Իմ քայլի» սկսած գործընթացը կտապալվի

18.09.2019 20:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Հրայր Թովմասյանի դեմ «Իմ քայլի» սկսած գործընթացը կտապալվի

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում երկու օր առաջ տեղի ունեցած ԱԺ «Իմ քայլը» խմբակցության փակ նիստի ժամանակ որոշվել է Սահմանադրական դատարանի նախագահ ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ դեմ գործընթաց սկսել: Այս մասին նիստից հետո` ոգեւորված նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար ԼԻԼԻԹ ՄԱԿՈՒՆՑԸ: Վերջինիս խոսքերն էլ «պեչատեց» ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի քավորը` ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ, որը նախկինում եղել է Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարը: Ըստ նրանց` իրենք կարող են հիմնվել նրա վրա, որ ՍԴ դատավորի աշխատանքի դադարեցման հիմքերից մեկը էական կարգապահական խախտումն է: «Այս գործընթացը կարող է անցկացնել ԱԺ-ն, երբ խմբակցությունը բերի նախագիծ եւ գաղտնի քվեարկությամբ` ձայների 3/5-ի առկայության դեպքում, դիմի Սահմանադրական դատարան, իսկ վերջնական որոշումը կայացնում է ՍԴ-ն», - բացատրեց Վ. Վարդանյանը:

​​​​​​​«Հայտնվել ենք պետության իրավական կարկասի կազմաքանդման մարտահրավերին դիմագրավեելու անհրաժեշտության առջեւ»

Սակայն, մեր ունեցած տեղեկություններով, այս անգամ էլ իմքայլականներին սպասվում է հերթական տապալումը: Անկախ նրանից, որ ամեն կողմից հորդորում են իշխանությանը «կանգ առնել» եւ չգնալ հակասահմանադրական ճանապարհով, բայց, այդուհանդերձ, Ազգային ժողովն անկասկած կընդունի որոշում` ընդդեմ Հրայր Թովմասյանի: Չնայած նրան, որ այս դեպքում «Իմ քայլին» անհրաժեշտ են լինելու նաեւ խորհրդարանական ընդդիմությունից ձայներ կորզել: Բայց սա հաջողելուց հետո անգամ` Սահմանադրական դատարանին մոտ կանգնած մեր աղբյուրների համաձայն, ՍԴ-ում չեն պատրաստվում Հրայր Թովմասյանից ազատվելու որոշումը հաստատել: ՍԴ-ում Թովմասյանին դեմ կարող են լինել ամենաշատը 3 դատավոր: Այնպես որ, «Իմ քայլը» կրկին կմնա «հին տաշտակի առաջ»:

«Հրայր Թովմասյանը հետապնդվում է երկու հիմնական պատճառով». փաստաբան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА