o C     15. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​«Սա մարտահրավեր է ուղղված պետականությանը, հետեւապես եւ ազգի լինելիությանը»

18.09.2019 02:13 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
​​​​​​​«Սա մարտահրավեր է ուղղված պետականությանը, հետեւապես եւ ազգի լինելիությանը»

«Ռոբերտ Քոչարյանի, որպես խափանման միջոց կալանքի փոփոխութան հարցում որոշում կայացնելիս, փաստացի, առաջին ատյանի դատարանը դեմարշի գնաց Սահմանադրական դատարանի դեմ եւ հաստատեց, որ քաղաքական հետապնդման գործիք է իշխանության ձեռքին: Մեր երկիրը հայտնվել է մի իրավիճակում, որով դատարանը մերժում է երկրի հիմնական օրենքը՝ Սահմանադրությունը: Այլեւս իրողություն է, որ իշխանությունը գործի է դրել պետականության կազմաքանդման ագրեսիվ մարտավարությունը. քանդել բոլոր պետական ինստիտուտները, ընդհուպ Սահմանադրական Դատարան: Սա մարտահրավեր է ուղղված պետականությանը, հետեւապես եւ ազգի լինելիությանը», - այս մասին գրում է Արցախյան պատերազմի ազատամարտիկ, ռազմական-քաղաքական գործիչ ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՐՅԱՆԸ:

Ռոբերտ Մենենդեսը կոչ է արել անմիջապես ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը

Գ. Գեւորգյանի գնահատմամբ՝ բնականաբար, ստեղծված իրավիճակի վտանգները եւ դրանց խորությունը, ընկալելի չէ մանիպուլիացիաների մշտական զոհ՝ խառնամբոխին. «Բայց ստիպված եմ անհամեստություն անել ու ասել, որ պատերազմի տարիներին էլ, ամեն մարտից առաջ մտածում էինք գուցե էլ հետ չգանք, բայց գիտակցաբար գնում էինք: Գնում էինք նաեւ հենց այդ խառնամաբոխի համար, գնում էինք , որովհետեւ պատասխանատվություն ստանձնելու կամք ունեինք, գնում էինք, որովհետեւ երկիրն ու պետականությունը տղամարդավարի պահել էր պետք: Հիմա էլ նույն օրհասական օրերն են, պետականության արժեքը հասկացողները պետք է պատասխանատվություն ստանձնեն ու կանգնեն պետությունը կործանման տանող այս ալիքի դեմ»:

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծը

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА