o C     18. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Փաշինյանը չի տիրապետում իրավիճակին». Վահան Բաբայան (Տեսանյութ)

18.09.2019 00:55 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ TV
«Փաշինյանը չի տիրապետում իրավիճակին». Վահան Բաբայան (Տեսանյութ)

Քաղաքական վերջին զարգացումների մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԻ հետ: Այդ թվում նախեւառաջ հետաքրքրվելով, թե որքանով էր սպասելի Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի երեկվա որոշումը, ըստ որի, մերժվեց Ռ. Քոչարյանի պաշտպանական խմբի միջնորդությունը եւ ՀՀ երկրորդ նախագահը կշարունակի մնալ կալանքի տակ, համենայնդեպս, մինչեւ սեպտեմբերի 20-ը, երբ դատարանը կհրապարակի գրավի դիմաց խափանման միջոցը փոխելու վերաբերյալ որոշումը:

Մխիթար Հայրապետյանը քիչ առաջ ընտրվեց Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ

Միանշանակ սպասելի էր: Դատական նիստին նախորդող օրը երկրի ղեկավարի մակարդակով արված հայտարարություններն այն մասին, թե սահմանադրական դատարանի որոշումն ապօրինի է, եւ փաստորեն, չեն ճանաչում այն, առնվազն հուշում էր այդ մասին: Ըստ էության, երկրի գործող սահմանադրական դատարանի որոշումը գործադիր իշխանության ղեկավարը չի ճանաչում, հետեւաբար, սա ոչ այլ ինչ էր, քան դատավորին մեկ օր առաջ նախազգուշացում եւ ուղղորդում, որ հանկարծ բաց չթողեք ՀՀ երկրորդ նախագահին: Սա արդեն բացահայտ ճնշում էր դատական գործընթացի վրա: Պարզից էլ պարզ է, որ այսօրվա դրությամբ մեր երկիրը բռնել է բանանային պետություն ճանապարհը, քանի որ եթե չկա սահմանադրական դատարան, չկան դատարաններ, ուրեմն` կա մեկ մարդու քմահաճույք եւ ցանկություն:

«Նիկոլի ուզածը խամաճիկ ՍԴ ունենալն է». Վահան Բաբայան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Մանրամասները դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА