o C     15. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արդյոք ճիշտ էր Վանեցյանի հրաժարականը, ես կասեմ՝ ոչ. Փաստաբան

17.09.2019 20:29 ԻՐԱՎՈՒՆՔ
Արդյոք ճիշտ էր Վանեցյանի հրաժարականը, ես կասեմ՝ ոչ. Փաստաբան

Լեւ գրուպ փաստաբանսկան ընկերության ղեկսվար, յայտնի փաստաբան Լևոն Բաղդասարյանը գրում է.

Չեք գտնի մի երկիր,մի իշխանություն,որտեղ ներիշխանական խնդիրներ չծագեն:Իհարկե,բացառություններ են տոտալիտար երկրները,որոնց ղեկավարները տասնյակ տարիներով միահեծան ղեկավարում են,որոնց հակաճառելը կարող է հանգեցնել ընդհուպ հակաճառողների վախճանին:Օրինակ,հյուսիսային Կորեան:
   Արդյոք Ամուլսարը պետք է որպես հանք աշխատի:Իմ՝ քաղաքացուս կարծիքով ոչ:Արդյոք պարոն Վանեցյանի հրաժարականը ճիշտ էր.իմ՝քաղաքացուս կարծիքով ոչ:Եվ այդպես բազմաթիվ հարցեր,բայց...նմանորինակ հարցերը գտնվում են ժողովրդի կողմից ընտրված իշխանության տիրույթում և վերջին խոսքի իրավունքը պատկանում է բարձրագույն իշխանությանը:Նա է դրա կրողն ու պատասխանատուն,ուստի իշխանության իմպերատիվ որոշումներին դեմ գնալը նշանակում է դեմ գնալ իշխանության ծրագրերի իրագործմանը:Երկրի Վարչապետը դնում է  Արևային Երկրի հիմնաքարերը:Նրա միակ հենարանն ու նեցուկը դու ես քաղաքացի ,եթե ցանկանում ես ապրել արժանապատիվ :Առանց քո աջակցության Նա հեռանալու է կամ հեռացվելու է և դեմոկրատիայի և այլնի անվան տակ գալու են զոռբաներով ,ռևանշիստներով շրջապատված նախորդների կրկնություններն ավելի դաժան ու պատրաստված:Արդյոք դու դա ես ուզում,ես դա չեմ ուզում:Ինձանից շատ որպես իրավապաշտպանի չգիտեմ այլ մեկին,ով պետական լիազոր մարմինների  աշխատանքն, այդքան քննադատած լինի,,բայց ես կրողն եմ էն գաղափարների,որի հիման վրա վարչապետն ու իր թիմը եկան իշխանության:
    Կա աստվածաշնչյան հետևյալ իրավանորմը.Երկրի քաղաքացին պետք է հնազանդ լինի իր իշխանավորին:Հնազանդ եզրույթի տակ ոչ թե պետք է հասկանալ ստրուկ լինել,այլ լինել օրինապաշտ:Ժողովրդի կողմից ընտրված իշխանության առաջ պետք է լինել օրինապաշտ:Հարկավոր է իմանալ.որպես կանոն առաջինը գողն է գոռում բռնեք գողը փախավ:Այսօր տարբեր կասկածելի գրանտներից օգտվող տարբեր կառույցներ ու անհատներ տարփողում են,որ վարչապետը դրածո է,պետք է հեռացնել :Փաստում եմ,որ վարչապետն ընտրվել է համայն հայության կողմից և հերթական սխալը կարվի,եթե սադրանքներին տրվելով խոչընդոտել վարչապետի իմպերատիվ որոշումների իրականացմանը,ինչպես արտաքին քաղաքականության,այնպես էլ՝ներքին:
       Լևոն Բաղդասարյան www.levgroup.am

Սեւ ու սպիտակի տարվող քաղաքականությունը կործանելու է դատական համակարգը. Գեներալի փաստաբանը ահազանգում է

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА