o C     20. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԵՐԳԻՉՆԵՐԸ Ո՛Չ ՏԵՍԵԼ ԵՆ ՊԵԿ-Ի ՆԱՄԱԿԸ, Ո՛Չ ԼՍԵԼ ԵՆ, Ո՛Չ ԷԼ ԳԻՏԵՆ, ԹԵ ԱՅԴ ՓՈՂԵՐՆ ՈՒՐ ԵՆ

17.09.2019 22:15 ՄՇԱԿՈՒՅԹ
ԵՐԳԻՉՆԵՐԸ Ո՛Չ ՏԵՍԵԼ ԵՆ ՊԵԿ-Ի ՆԱՄԱԿԸ, Ո՛Չ ԼՍԵԼ ԵՆ, Ո՛Չ ԷԼ ԳԻՏԵՆ, ԹԵ ԱՅԴ ՓՈՂԵՐՆ ՈՒՐ ԵՆ

Սեպտեմբերի 5-ին Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հայտարարել էր, որ ՊԵԿ-ը եկամուտները հայտարարագրելու համար շոու-բիզնեսի 9 ներկայացուցիչների գրություն է ուղարկել: Իսկ թե կոնկրետ ո՞ւմ, Դ. Անանյանը զերծ էր մնացել անուններ հրապարակելուց, փոխարենը շեշտել էր, որ եթե վերջին ուղարկված նամակն էլ անպատասխան մնա շոու-բիզնեսի ներկայացուցիչների կողմից, ապա ՊԵԿ-ը նախնական հաշվարկ կիրականացնի ու կփոխանցի հետաքննիչներին, որոնք էլ կորոշեն շոու-բիզնեսի «ճակատագիրը», թե ի՞նչ պատասխանատվության կենթարկեն նրանց:

Լույս է տեսել Կոմիտասի գերմանական անտիպ ժառանգությունը

 

ՊԵԿ-Ը ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՇՈՈ՞Ւ Է ԱՆՈՒՄ

Դրանից օրեր անց, արդեն մամուլում շրջանառվեցին. ըստ ՊԵԿ-ի, հարկերից խուսափած շոու-բիզնեսի 9 ներկայացուցիչների թվում են` Լիլիթ Հովհաննիսյանը, Թաթա Սիմոնյանը, Սոնա Շահգելդյանը, Իվետա Մուկուչյանը, Սիլվա Հակոբյանը, Արման Հովհաննիսյանը եւ Անդրեն: Ըստ ՊԵԿ-ի` նրանք 2018 թվականին պետությանը ոչ մի դրամ հարկ չեն վճարել եւ չեն հայտարարագրել իրենց եկամուտներըԹվարկած անուններից գրեթե բոլորը միաբերան պնդում են, որ ՊԵԿ-ից որեւէ գրություն չեն ստացել, որ իրենք օրինապահ են, ու ամեն մեկը մի ՍՊԸ կամ ԱՁ ունի: Ի՞նչ է ստացվում, կամ նրանք իրոք խուսափում են հարկերից, կամ էլ հերթական անգամ ՊԵԿ-ը կառավարությունից հանձնարարություն է ստացել, որ շոու-բիզնեսի ներկայացուցիչների հաշվին շոու իրականացնի նրանց բիզնեսի վրա` հանրության ուշադրությունը շեղելով ավելի կարեւոր թեմաներից: Կամ էլ սա այսօրվա իշխանության հերթական հաշվեհարդարն է` շոու-բիզնեսի ներկայացուցիչների հետ, նախկին իշխանությունների հետ մտերմության համար:

Մոսկվայում լույս է տեսել Ռուբեն Գրիգորյանի «Փոքրիկ տղան» գրքի 2-րդ հրատարակությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

 

ՆԱԽԿԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՐՁԱՎՈՐ ԵՐԳԻՉՆԵՐԸ  ՀՐԱՊԱՐԱԿԵԼ ԵՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ

Ի դեպ, այս աղմուկին զուգահեռ հայտնի դարձավ, որ երգչուհի ՍԻՐՈՒՇՈՆ, ում անունը ՊԵԿ-ի «սեւ ցուցակում» չկար, մինչ ՊԵԿ-ի հորդորները, վաղուց հայտարարագրել է իր եկամուտները: Իսկ արդեն երգիչ ՄՀԵՐԸ իր եկամուտները սկսեց հայտարարագրել ՊԵԿ-ի առաջին իսկ հորդորներից հետո: Այդ ժամանակ նա իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր հարկ վճարողի հաշվառման վկայականը եւ մակագրել. «Վճարիր հարկերդ եւ քնիր խաղաղ»:  «Իրավունքի» հետ զրույցում նա այդ ժամանակ ասել էր, որ Տիգրան Մանսուրյանի օրինակին հետեւելով ու ռուսական փորձն ունենալով է գնացել այդ քայլին. «Նախ` դեռ Ռուսաստանից գիտեմ, թե ինչ է հարկեր վճարելը, քանի որ նույնպես այնտեղի քաղաքացի եմ, բայց դա օրենք է` յուրաքանչյուր երկրում մարդիկ հարկեր են վճարում: Ուղղակի, իմ գործընկերներից շատերը անակնկալի եկան, որովհետեւ գուցե իրենց գործունեությունից չէին վճարում հարկեր, բայց դա չպետք է բերի քաոսի, չպետք է ընկնեն ցայտնոտի մեջ, այլ կատարեն օրենքով սահմանված իրենց հարկային պարտականությունները: Միգուցե իմ կոլեգաներից շատերը չեն համաձայնի իմ կարծիքին եւ քայլին, բայց դա իմ անձնական որոշումն է` որպես ՀՀ քաղաքացի»:

«Խաղացողը»`լույս է տեսել Քըրք Քըրքոյանի մասին պատմող գիրք

 

ՕՐԵՆՔՈՎ ԵՐԿԻՐ ՊԱՀԱՆՋՈՂ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԵՐԳԻՉՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ ՕՐԵՆՔԻՑ

Հատկանշական է ու զավեշտալի, որ ՊԵԿ-ի «սեւ ցուցակում» հայտնվել է նաեւ այն երգիչների անունները, որոնք մեկուկես տարի առաջ ամենաբարձրն էին գոռում հեղափոխության մասին, օրենքով երկիր էին պահանջում, տարբեր համերգներ տալիս ու երգում հեղափոխական հարթակներում: Իսկ այսօր, կամ` լռում են, կամ էլ` հայտնի անեկդոտի նման վստահեցնում են, որ ո՛չ տեսել են ՊԵԿ-ի նամակը, ո՛չ լսել են, ոչ էլ գիտեն` այդ փողերն ուր են...

Լույս է տեսել թուրք պատմաբան Թաներ Աքչամի` Հայոց ցեղասպանության մասին գրքի անգլալեզու տարբերակը

Հետաքրքիրն այն է, որ երբ հերթը հասավ իրենց եկամուտները իրենց իսկ երազած օրենքով պետության հետ կիսելուն, պարզվեց, որ Հայաստանում բնակվող երգիչ-երգչուհիների մեծ մասը իր գումարները վաստակում է արտերկրում, այլ ոչ թե Հայաստանում: Այսինքն` համերգներին կոկորդ են պատռում, որ սիրում են հայաստանյան հանդիսատեսին, որ աշխարհի բոլոր հանդիսատեսներից ամենալավն է, բայց հանուն այդ նույն հայ հանդիսատեսի սիրո, իր եկամուտները չի կիսի նրանց հետ ու հարկեր էլ չի վճարի: Արդյունքում` ապրելով «աղքատ» Հայաստանում, խորամանկորեն գումարներ են վաստակում արտերկրում, ինչպես ժողովրդական ասացվածքն է ասում` «Հեռու համ աչքից, համ էլ` աչքացավից»:

Երբ լալիս էր արևը. Թուրքիայում լույս է տեսել թուրք գրողի՝ Հայոց ցեղասպանության թեմայով գիրքը

 

«ԵՐԳԻՉՆԵՐԻՆ ՀԱՐՍՏԱՑՐԵՔ,

ՀԵՏՈ ՆՐԱՆՑ ԲԵՐԵՔ ՀԱՐԿԱՅԻՆ ԴԱՇՏ»

Ի դեպ, ՊԵԿ-ի «սեւ ցուցակում» հայտնված, հանրապետության ամենաթանկ վարձատրվող, բայց, ըստ ՊԵԿ-ի, հարկերից խուսափող ՀՀ վաստակավոր արտիստ Թաթա Սիմոնյանի պրոդյուսեր ԳՐԻԳՈՐ ՆԱԶԱՐՅԱՆԸ ամիսներ առաջ «Իրավունքի» հետ զրույցում ՊԵԿ-ին խորհուրդ էր տվել նախ երգիչներին հարստացնել, հետո նրանք այդ հարստությունից հարկեր կվճարեն. «Բայց այդ ամենին զուգահեռ պետք է մի ցավոտ հարց լուծել` երգչի հեղինակային իրավունքները պետք է պահպանել օրենքով, այսօր ոչ ոքի մտավոր սեփականությունը պաշտպանված չէ, դրա համար այս օրենքը տարբեր կողմերից խոցելի հարց է, մեխանիզմը պետք է ճիշտ մշակվի: Ասենք` Թաթան մի հարսանիքի սրտանց գնացել ու երգել է, դա նույնկե՞րպ պիտի հարկվի: Եթե այդպես է, ուրեմն պետք է հարկվի նաեւ նկարիչը, քանդակագործը: Ինչու ոչ, թող հարստանան երգիչներն էլ, նկարիչներն էլ, քանդակագործներն էլ ու նոր այդ հիմքի վրա նրանց բերեն հարկային դաշտ»:

ՋԱԶ ԵՐԳՉՈՒՀԻՆ ԵԿԵԼ,  ՏԵՍԵԼ ՈՒ ՍԻՐԱՀԱՐՎԵԼ Է ԵՐԵՎԱՆԻՆ

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА