o C     20. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԿԱՍԿԱԾՈՒՄ ԵՆ, ՈՐ 15 ՏԱՐԵԿԱՆ ԱԽՊԵՐՆ Ա ՄՏԵԼ ԷՐԵԽԻՍ ԾՈՑԸ»

17.09.2019 22:05 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«ԿԱՍԿԱԾՈՒՄ ԵՆ, ՈՐ 15 ՏԱՐԵԿԱՆ ԱԽՊԵՐՆ Ա ՄՏԵԼ ԷՐԵԽԻՍ ԾՈՑԸ»

«Իրավունքն» անդրադարձել էր Արմավիրի մարզի համայնքներից մեկում իբրեւ թե համադասարանցիների կողմից հղիացած 15-ամյա մտավոր խնդիրներ ունեցող Լիզայի պատմությանը: Հիշեցնենք, որ մայրը, ով եւս մտավոր խնդիրներ ունի, մեզ հետ զրույցում ասել էր, որ դստեր հղիության փաստը բացահայտել է 5 ամիս անց, երբ երեխային տարել է Վաղարշապատի հիվանդանոց: Երեկ էլ մեզ հետ զրույցում Լիզայի մայրը` տիկին Կատյան, ասաց, որ աղջիկն արդեն ծննդաբերել է փոքրիկ Դավիթին, ով, սակայն, մինչ օրս գտնվում Էրեբունի բկ-ում, քանի որ ընտանիքը դեռ ի վիճակի չէ երեխային տանել տուն եւ նորմալ խնամել.

Հնդկաստանում կինը ծննդաբերել է 75 տարեկանում

- Լիզաս օգոստոսի 12-ին ծննդաբերեց տղա երեխա, անունը Դավիթ ենք դրել: Բայց դե տուն չենք բերել, չունենք էրեխուն պահելու հնարավորություն, հարմարանք: Տեսնենք, ով կօգնի, ոնց կանենք, որ տուն բերենք: Մենք էլ, գիտեք, վարձով ենք ապրում, ոչ մի հնարավորություն չունենք:

- Իսկ Ձեր աղջիկը արդեն հասկանո՞ւմ է, որ մայր է դարձել:

- Դե հա, էրեխես շատ ա մտածում տղու մասին, անընդհատ ասում ա. «Մամա ջան, կուկուիս երբ ենք տուն բերելու»: Բայց դե չգիտենք, էդ երբ կլինի:

Երևանը 2801 տարեկան է

- Երեխան որեւէ առողջական խնդիր ունի՞:

- Ասացին չէ, ուղղակի հիվանդանոցում ա, դե որովհետեւ տեղ չունենք  պահելու:

- Լավ, իսկ ի վերջո պարզվե՞ց, թե համադասարանցիներից որ մեկն է երեխայի հայրը. կասկածում էիք նրանցից մեկին:

- Չէ, չէ այ բալամ: Հիմա ԴՆԹ-ի անալիզ են վերցրել էդ երկու տղաներից, մեկ էլ՝ տղուցս, ով Խարբերդի մանկատանն ա:

ԱՐԱՄ ԳԱՍՊԱՐԻ ՍԱՐԳՍՅԱՆԸ 70 ՏԱՐԵԿԱՆ Է

- Ձեր տղայի՞ց:

- Հա, բա մի զարմացեք, ասում են՝ իրեն էլ են կասկածում: Կասկածում են, որ 15 տարեկան ախպերն ա մտել էրեխիս ծոցն ու հղիացրել, բայց դե տենց բան ո՞նց կլինի: Կամ որ լիներ, խի ես ալամ-աշխարհին էդ մասին կասեի՞, սուս-փուս կբերեի, կպահեի էրեխուն: Հետո էն 15 տարեկան խնդիրներով տղես ո՞նց կարար քրոջ ծոցը մտներ:

Լյուսի Թութունճյան պատկերասրահը 10 տարեկան է

- Իսկ ինչի՞ց են ենթադրել նման բան:

- Չգիտեմ: Բայց մի ուրախալի բան էլ ասեմ, Լիզաս արդեն դպրոց ա գնում: Շատ էր ուզում գնալ, դե մենք էլ՝ չմերժեցինք:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА