o C     20. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԱՅՆ ՓԱՇԻՆՅԱՆԻՑ, ՈՐԻՆ ՄԵՆՔ ՏԵՍԵԼ ԷԻՆՔ ՈՒՍԱՊԱՐԿԸ ԳՑԱԾ ՈՒՍԻՆ ՔԱՅԼԵԼԻՍ, ԱՅՍՕՐ ՈՉԻՆՉ ՉԻ ՄՆԱՑԵԼ»

17.09.2019 22:00 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«ԱՅՆ ՓԱՇԻՆՅԱՆԻՑ, ՈՐԻՆ ՄԵՆՔ ՏԵՍԵԼ ԷԻՆՔ ՈՒՍԱՊԱՐԿԸ ԳՑԱԾ ՈՒՍԻՆ ՔԱՅԼԵԼԻՍ, ԱՅՍՕՐ ՈՉԻՆՉ ՉԻ ՄՆԱՑԵԼ»

«Անկախ նրանից՝ զորքեր կգան, տանկեր կգան, միեւնույն է՝ թույլ չենք տալու, որ Ամուլսարի հանքը շահագործեն»: Նման վճռական կարծիք, անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործման քաղաքական որոշմանը, ասել է օրերս ավտոերթով դեպի Երեւան եկած ակտիվիստներից Շիրակ Բունիաթյանը: Հավաքի մասնակիցները միաբերան ասում էին, որ բոլորը պայքարում են սերունդների առողջ ապագայի համար, եւ որ հանքը չի շահագործվելու: Իսկ թե ինչ բնապահպանական վտանգներ են թաքնված հանքի շահագործման հետեւում, փորձեցինք պարզել բնապահպան ՍԻԼՎԱ ԱԴԱՄՅԱՆԻՑ, ով նկատեց.

Հանրային խորհրդի փակ նիստում քննարկվել է Ամուլսարի հարցը

 

«Այսօր հանքի շուրջ ստեղծված իրավիճակը էլ ավելի անհանգստացնող է»

Ես որպես ՀՀ քաղաքացի, սրանից դեռ 7-8 տարի առաջ սկսել եմ զբաղվել Ամուլսարի գործով, մասնակցել եմ տարբեր ստորագրահավաքների, հանդիպումների: Մենք հասկացել ենք, որ այս հանքի շահագործումը շատ լուրջ խնդիր է լինելու Հայաստանի համար: Դեռ տարիներ առաջ մենք բարձրաձայնել ենք, որ Ամուլսարը ոչ միայն բնապահպանական, այլ նաեւ քաղաքական հարց էԵվ այսօր հանքի շուրջ ստեղծված իրավիճակը էլ ավելի անհանգստացնող է: Վարչապետը, գալով դեպի կառավարման համակարգ, ի սկզբանե ասում էր, հայտարարում էր, որ բոլոր խնդիրները լուծվելու են ի շահ ժողովրդի եւ ի շահ մեր հայրենիքի: Հիմա մենք այս հարցում տեսնում ենք լրիվ հակառակ որոշում, որը բացարձակ չի համապատասխանում նախկին կոչերին եւ նախկին խոստումներին: Երեկ ես մի շատ հետաքրքիր էքստրասենսի հարցազրույց կարդացի, ով շատ հետաքրքիր եւ դիպուկ արտահայտություն էր արել: Ասել էր, որ այն Փաշինյանից, որին մենք տեսել էինք ուսապարկը գցած ուսին քայլելիս, այսօր ոչինչ չի մնացել: Եվ դա իրականություն է, որի հետ չհամաձայնել անհնար է: Այո, ոչինչ չի մնացել, առավել եւս՝ Ամուլսարի հարցով: Հիմա այն որոշումը, որ փորձում են կապել ժողովրդի գլխին, թե այդտեղ ոչ մի վտանգ չկա, բացարձակ հակահայկական, հակապետական որոշում է: Որովհետեւ մենք բոլորս շատ լավ հասկանում ենք թե՛ քաղաքական, թե՛ բնապահպանական ռիսկերը: Եվ ակնհայտ է, որ պարոն Փաշինյանը, գալով դեպի կառավարման համակարգ, սկսեց պաշտպանել որոշ կառույցների, որոշ քաղաքական  ուժերի, ավելին՝ որոշ երկրների շահերը, որոնք բոլորովին չեն համապատասխանում ՀՀ շահերին: Եվ սա շատ լավ հասկանում է Ջերմուկի ժողովուրդը, էլ չեմ խոսում բնապահպանների մասին: Շատ ժամանակ մեզ մեղադրում են նրա մեջ, որ մենք խնդիրը բարձրաձայնում ենք եւ ստիպում, որ տեղի բնակչությունն էլ բարձրացնի: Չկա նման բան, ժողովուրդը դա հասկացել է, դրա օրինակը կարող է լինել Վայոց ձորում հանքերի հետ կապված, չկայացած հանրային լսումները, որոնք մի քանի անգամ շարունակ տապալվել են: Եվ նման լսումները տապալվում են ոչ միայն տվյալ մարզում, այլ նաեւ տարբեր տեղերում, որովհետեւ հիմա մարդիկ հասկացել են, որ ընդհանրապես նոր բացվող հանքարդյունաբերությունը ոչ մի լավ բան չի կարող բերել ՀՀ-ին, որովհետեւ կան դրա վառ օրինակները: Ինչ վերաբերում է Ամուլսարին, ապա բացի այն, որ ինքը որպես հանք շատ վտանգավոր է, հարցը նաեւ քաղաքական ենթատեքստ ունի: Եվ ակնհայտ է, որ վարչապետի վրա տարբեր ճնշումների արդյունքն էր նման որոշում կայացնելըԵս, որպես ՀՀ քաղաքացի, ահավոր զայրացած եմ եւ չեմ ընդունում կառավարության ընդունած որոշումը եւ ես կանգնած եղել եմ եւ հետայսու էլ կանգնելու եմ ժողովրդի կողքին:

ԱՄՈՒԼՍԱՐԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐ. «ՑԱՆԿԱՑԱԾ ՄԻՋՈՑԻ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ՉԵՆՔ ՆԱՀԱՆՋԵԼՈՒ»

 

«Այդ որոշումը պարոն Փաշինյանը գիտակցաբար է կայացրել»

Հիմա անցնենք բնապահպանական կողմին: Այն բոլոր խնդիրները, որոնք բարձրացվել են մեր անկախ փորձագետների կողմից, ամբողջովին անտեսվել են: Ես, ի դեպ, պահանջեցի այն մարդկանց ցուցակը, ովքեր աշխատել են Քննչական կոմիտեի հետ եւ տվել են վերջնական եզրակացությունը: Այդ եզրակացությունը տվել են մեզ անծանոթ մարդիկ, որոնք երբեւիցե զբաղված չեն եղել Ամուլսարի խնդրով: Իսկ նման եզրակացություն տվող մարդիկ պետք է այնքան խորացած լինեն այդ խնդրի մեջ, որ կարողանան փաստացի տվյալներ տրամադրել: Բայց, փաստորեն, ստացվում է, որ այդ անծանոթ փորձագետները այնքան գիտակ են, որ երեք-չորս ամսվա մեջ կարողացել են վերջնական դրական եզրակացություն տալ: Լավ, դրանք ո՞նց կարողացան նման կարճ ժամանակամիջոցում նման ահռելի ուսումնասիրություն անել եւ դրական եզրակացություն տալ: Ասում են՝ Փաշինյանը չի հասկանում. չկա նման բան, ես չեմ հավատում դրան, այդ որոշումը պարոն Փաշինյանը գիտակցաբար է կայացրելԻ դեպ, ասեմ մի հետաքրքիր փաստ եւս Ամուլսարի հանքի շահագործման վտանգների հետ կապված: Սրանից 15-20 օր առաջ ձեռքս ընկավ մի փաստաթուղթ, որտեղ փաստացի նշված է, որ 1952 թվականին մեծ երկրաբանական հետախուզում է կազմակերպվել Ստալինի կողմից, որը եկել է Հայաստան՝ հատուկ այդ հանքը ուսումնասիրելու համար: Ուսումնասիրությունների ընթացքում մեծ քանակությամբ ուրան է հայտնաբերվել: Եզրակացության մեջ նշվում է, որ այդ հանքը հանդիսանում է Սովետական Միության մասշտաբով ուրանի ունիկալ հանք: Եվ Սովետական Միության ղեկավարությունը որոշում է, որ դա բավականին վտանգավոր հանք է, որը կարող է վնաս տալ շրջակա միջավայրին, եւ որոշում է կայացվում, որ այն հանքը չի կարելի շահագործել: Մինչդեռ հիմա ասում են՝ անվտանգ է: Լավ, ներողություն, ո՞վ կարող էր Ստալինի մարդուն 126 էջից կազմված սխալ, կեղծ եզրակացություն տրամադրել: Դա մեկ անգամ եւս փաստում է, որ Ամուլսարի շահագործման որոշումը կայացվել է արեւմտյան ուժերի ճնշման ներքո:

«Ամուլսարը շահագործել չ՛ի կարելի»

- Ի՞նչ ելք եք տեսնում տվյալ պարագայում, երբ կա հանքը շահագործելու հստակ քաղաքական որոշում:

- Պետք է բոլորս միահամուռ համախմբվենք եւ կանգնենք ջերմուկցիների կողքին եւ թույլ չտանք այդ հանքի շահագործումը: Ժողովրդի ճնշումը պետք է գերակա լինի:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА