o C     20. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՆԻԿՈԼՆ ԱՐԴԵՆ ԲԱՑԱՀԱՅՏ Է ՏՐՈՐՈՒՄ ԻՐ ԻՍԿ «ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ» ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ

17.09.2019 21:50 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՆԻԿՈԼՆ ԱՐԴԵՆ ԲԱՑԱՀԱՅՏ Է ՏՐՈՐՈՒՄ ԻՐ ԻՍԿ «ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ» ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ

Հիշո՞ւմ եք ընդամենը մեկ-մեկուկես տարի առաջ Նիկոլը մեկը մյուսից չքնաղ ինչ խոստումներ էր տալիս: Եվ ահա եկել է ժամանակը, որ դրանք մեկը մյուսի ետեւից աչքի առաջ ոտնահարվում են:

Փաշինյանը, Արփին ու գինին

Այսպես, «հեղափոխական» ամենակարեւոր խոստումներից մեկն այն էր, որ իշխանափոխությունից հետո դրսի հայերն իրար հերթ չտալով` կվազեն Հայաստանում բնակվելու: Այդ խոստման հետքերով էլ, թե նա քանի անգամ է խոսել մեծ հայրենադարձությունից, սփյուռքահայերի ներդրումների հեռանկարներից, արդեն դժվար է թվարկելՈւրեմն, Սփյուռքի մեր հայրենակիցները իշխանափոխությունից արդեն մոտավորապես տարիուկես անց ինչպե՞ս են արձագանքում Նիկոլի այդ խոստումներին: Գնահատելու համար հիմնվենք մեկ պարզ փաստի վրա: Ցանկացած սփյուռքահայ, ով կորոշի բնակվել Հայաստանում, բնականաբար, առաջին հերթին կլուծի բնակարանի հարցը: Այսպիսով, օտարերկրյա քանի՞ քաղաքացի է բնակարան, տուն կամ այլ շարժական գույք գնել Հայաստանում: Պաշտոնական վիճակագրության օրերս ներկայացրած վերջին ցուցանիշն այս տարվա հուլիսի կտրվածքով է: Ըստ այդմ, տվյալ ամսվա ընթացքում Հայաստանում օտարերկրյա քաղաքացիների կողմից գնվել է 193 միավոր անշարժ գույք, այդ թվում` 89 բնակարան եւ 45 բնակելի տուն: Լավ է, ստացվում է, որ մեկ ամսում Նիկոլի հորդորով Սփյուռքի 134 մարդ (ընտանիք) որոշել է հիմնվել Հայաստանում, եթե իհարկե, ընդունենք այն իդեալական տարբերակը, որ ամեն մի բնակարան գնվել է ապրելու համար: Բայց ուրախանալ պետք չէ: Բանն այն է, որ եթե օտարերկրյա քաղաքացիները նշված թվով անշարժ գույք են գնել, ապա շատ ավելի մեծ թվով վաճառել են` 348, մոտավորապես կրկնակի ավել: Այդ թվում` վաճառել են 162 բնակարան եւ 77 բնակելի տուն` գնվածից համապատասխանաբար 73-ով եւ 32-ով ավել: Պատկերավոր ասած, եթե (իդեալական տարբերակով) 134 մարդ (ընտանիք) Նիկոլի հորդորով եկել է Հայաստան, ապա 239-ն էլ տուն-տեղը ծախել-փախել էՄեկ հետաքրքիր չափանիշ եւս. օտարերկրյա քաղաքացիների կողմից հուլիսին գնվել է ընդամենը 1 արտադրական նշանակության շինություն եւ վաճառվել 2-ը: Այսինքն, ներդրում անողներն էլ են հեռանումԲայց եթե այս կարգի՝ տնտեսական ուղղվածության խոստումները չեն իրականանում, քանի որ մեր նոր իշխանությունների խելքի բանը չէ, ապա եղել են նաեւ խոստումներ, որոնք ներկայումս պարզապես ոտնահարվում են: Այսպես, օրերս ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն Իջեւանի համայնքապետարանի աշխատակազմին, համայնքի ավագանու անդամներին եւ համայնքային ենթակայության կառույցների պատասխանատուներին է ներկայացրել համայնքի ղեկավարի պաշտոնակատար Հայկ Ղալումյանին: Այս տեղեկատվությունը հազիվ թե որեւէ մեկին հետաքրքրեր, եթե հաշվի չառնենք մինչ այդ շրջանառության մեջ հայտնված հետեւյալ հրապարակային լուրը. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր քավորին՝ Հայկ Ղալումյանին, նշանակել է Իջեւանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար: Նա «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տավուշի նախկին մարզպետ Վահե Ղալումյանի եղբայրն է...»:

Նիկոլ Փաշինյանը ներկա է Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի երևանյան համերգին

Կարելի է ավելին ասել. նշանակել է ամենախայտառակ տարբերակով: Բանն այն է, որ անցած շաբաթ հրաժարական տված Իջեւանի ԲՀԿ-ական քաղաքապետը, ըստ մի շարք հրապարակային խոսակցությունների, այդ քայլին գնացել է պարտադրված. կա՛մ հրաժարական, կա՛մ նրա նկատմամբ գործ կհարուցվի, ու էլի ստիպված կլինի պաշտոնը թողնել` բայց նաեւ բանտում հայտնվելու հեռանկարովԱսել, թե սա էլ է արտառոց դրվագ «հեղափոխական» Հայաստանում, միամտություն կլիներ. դեռ նախին ԱԺ-ից սկսած, մեր երկրում տարաբնույթ պարտադրանքներով հրաժարականի պրակտիկան մտավ շրջանառության մեջ եւ իր զարգացումներում հաճախ հասավ նրան, որ նաեւ քրգործեր կախվեցին ոչ թե բուն հրաժարական տալու թեկնածուի, այլ նրա հարազատ-բարեկամների, անգամ՝ զավակների գլխին: Քավորի թեմային էլ պարզապես անդրադարձանք՝ ֆիքսելու համար, որ այսպիսով Նիկոլը ուղղակիորեն թքեց իր «հեղափոխական» ամենակարեւոր խոստումներից մեկի, ավելի ճիշտ՝ այդ խոստումների ետեւից գնացածների վրա: Այն է՝ Հայաստանում անվերադարձ անցել են քավոր-սանիկային հարաբերություններով պաշտոնների նշանակման ժամանակները: Իհարկե, մինչ այս էլ Փաշինյանն իր ազգուտակին եւ ընկեր-ծանոթներին պաշտոնների նշանակման հարցում իրեն առանձնապես նեղություն չէր տալիս: Բայց ահա քաղաքապետ է դարձնում քավորին, ինչը բառի բուն իմաստով է քավոր-սանիկային նշանակում:

Հարկերի հավաքագրման և պետական ծախսերի պրոցեսում պետք է տնտեսական աճի և ակտիվության խթանումը լինի առաջնահերթություն. Նիկոլ Փաշինյան

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА