o C     16. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆՆ ԸՆԴԱՄԵՆԸ ԱՅՍԲԵՐԳԻ ԵՐԵՎԱՑՈՂ ՄԱՍՆ Է»

17.09.2019 21:40 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆՆ ԸՆԴԱՄԵՆԸ ԱՅՍԲԵՐԳԻ ԵՐԵՎԱՑՈՂ ՄԱՍՆ Է»

«Ստեփանակերտի ՏԻՄ ընտրությունները մեկ անգամ եւս ապացուցեցին, որ մեր ժողովուրդը իր ձայնը տալիս է այն մարդուն, ում վստահում է, անկախ քաղաքական պատկանելիությունից»: «Իրավունքի» հետ զրույցում, անդրադառնալով այդքան աղմուկ բարձրացրած Արցախի ՏԻՄ ընտրություններին եւ ներքաղաքական կյանքին, ասաց «Ազատ հայրենիք» կուսակցության պատգամավոր ԱՐՊԱՏ ԱՎԱՆԵՍՅԱՆԸ՝ հավելելով:

​​​​​​​«Սա ծրագիր է, ինչն ամեն գնով փորձելու են իրականացնել». Վահան Բաբայան

- Իսկ ինչ վերաբերում է այն խոսակցություններին, որ եղել են ներքաղաքական լարված պահեր եւ այլն, ապա դրանք ընդամենը որոշ շրջանակների համար ականջ շոյող կեղծ լուրեր են, նման բան չկա:

- Իսկ ինչպե՞ս են պատրաստվում քաղաքական ուժերը գալիք խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին:

- Իհարկե, յուրաքանչյուր քաղաքական ուժ այսօր էլ ծպտյալ ձեւով պատրաստվում է այդ ընտրություններին, բայց պաշտոնապես որեւէ մեկը չի հայտարարել այդ մասին: Դա է պատճառը, որ յուրաքանչյուրն իր համար դեռ նախապատրաստվում է: Իսկ ինչ վերաբերում է այն դրսեւորումներին, որ կան որոշ անձանց մոտ, ովքեր ջանք չեն խնայում միմյանց վրա ցեխ շպրտել, ապա ակնհայտ է, որ նման մարդիկ ղեկավարվում են որոշակի շրջանակների կողմից: Բայց, էլի եմ ասում, արցախցին շատ լավ գիտի՝ ով ով է, եւ արցախցուն որեւէ ձեւով ճիշտ ճանապարհից, ճիշտ ընտրություն կատարելուց շեղել չի լինի:

​​​​​​​«Սերժ Սարգսյանի քայլը մեծ խորհուրդ ունի այս խառը ժամանակներում». Վահան Բաբայան

- Իսկ Դուք ունե՞ք նախագահի Ձեր նախընտրած թեկնածուն, համենայնդեպս՝ գոնե շրջանառվող անուններից:

- Անկասկած ունեմ, բայց քանի որ ընտրությունը կոչվում է փակ-գաղտնի, ես չեմ բարձրաձայնի: Պարզապես զարմանում եմ, որ կան մարդիկ, ովքեր երկար տարիներ չլինելով Արցախում, իրենց բարոյական իրավունք են վերագրում՝ հայտ ներկայացնել եւ հավակնել Արցախի առաջին դեմք լինելու համար:

- Նկատի ունեք Սամվել Բաբայանի՞ն:

«Իրավունք» թերթը նշում է իր 30-ամյակը. yerevantoday-ի անդրադարձը

- Ես չեմ ուզում անձնավորել, որովհետեւ Սամվել Բաբայանն ընդամենը այսբերգի երեւացող մասն է: Իսկ թե ովքեր են նրա հետեւում իրականում, ոչ ոք չգիտի:

- Ինչի՞ց եք ենթադրում:

- Թույլ տվեք այս պահին ձեռնպահ մնալ այդ մասին բարձրաձայնելուց:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА