o C     16. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՆՈՐ ՕՐԵՆՔ` ԸՆԴԴԵՄ ... ԼՈՒԾԻ

17.09.2019 21:30 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՆՈՐ ՕՐԵՆՔ` ԸՆԴԴԵՄ ... ԼՈՒԾԻ

ՀՀ առողջապահության նախարարությունը խստացրել է Հայաստանում դեղերի վաճառքը: Դեղատուն գնալուց առաջ այսուհետ ոչ միայն ՀՀ քաղաքացիները, այլեւ օտարերկրացիները ստիպված են գնալ պոլիկլինիկա եւ դեղ գնել միայն բժշկի տված դեղատոմսով: Ի դեպ, սա եւս նախկին իշխանությունների թողած «ժառանգությունն է», որից շատ գոհ են թավշյա չինովնիկները եւ անվերապահ կիրառում են: Այսպիսով` հակաբիոտիկներ, հորմոն, հոգեմետ նյութեր եւ թմրանյութ պարունակող դեղերը հայաստանյան դեղատներից կարելի է ձեռք բերել միայն բժշկի տված դեղատոմսով: Ընդ որում` այս կարգը տարածվում է ոչ միայն ՀՀ քաղաքացիների, այլեւ օտարերկրացիների վրա: Բայց սա դեռ ամենազավեշտալին չէ, վերոնշյալ դեղերի շարքում է հայտնվել նաեւ հայտնի «Լեւոմիցիտին» դեղը, որը նախատեսված է լուծի դեմ: Այսինքն` «պանոսով» մարդը պետք է դեղատուն շտապելուց առաջ, նախ գնա պոլիկլինիկա, հերթ կանգնի, իր գանգատի մասին հայտնի բժշկին, այնուհետեւ նրա ցուցով վերադառնա դեղատուն: Այսքանի փոխարեն` թերեւս ավելի հեշտ է դառնում օրենքի ու դրա հետեւանքների մասին պատմել զուգարանին եւ միայնակ պայքարել լուծի դեմ:

Հիշեցնենք, որ «Դեղերի վաճառքի մասին» այս օրենքը մշակվել է 2015-ին, ընդունվել` 2016թ-ին, իսկ ուժի մեջ է մտել 2018թ-ի մարտի 1-ից:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА