o C     16. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կոնսերվատորիայի տնօրենը պարզաբանում է,թե ինչ «սատանիստական փարթի» է տեղի ունեցել կառույցում

17.09.2019 18:09 ԹԵՄԱ
Կոնսերվատորիայի տնօրենը պարզաբանում է,թե ինչ «սատանիստական փարթի» է տեղի ունեցել կառույցում

Քիչ առաջ համացանցում տարածվեց մի տեսանյութ,որտեղ երևում է, թե ինչպես են Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում մի խումբ երիտասարդներ խնջույք կազմակերպել: Երիտասարդները նշել են, որ հավաքույթը տեղի է ունեցել Կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանի իմասցությամբ, սակայն ,ինչպես ռեկտորն է նշում, ,իրեն տեղեկացրել էին,որ էլեկտրոնային երաժշտության հետ կապված միջոցառում է լինելու։

Նման բան տեղի չի ունեցել առհասարակ. Արծրուն Հովհաննիսյանը՝ վարչապետի որդու «կոնֆլիկտի» մասին

Shabat.am-ի հետ զրույցում ռեկտոր Հովհաննիսյանը նշեց, որ միջոցառումը կազմակերպել է կոնսերվատորիայի այս տարվա շրջանավարտ Հայկ Մակիյանը,ով տարիներ շարունակ թվով 30 հրաշալի նախաձեռնություններով է հանդես եկել.

«Հայկը այս տարի ներկայացրեց էլեկտրոնային երաժշտության նախաձեռնություն,իսկ ես, ելնելով անցած տարիների՝ իր կողմից կազմակերպված միջոցառումներից, համաձայնեցի: Միջոցառումը տևել է 2 ժամ, երեկոյան 20:00-ից մինչև 22:00-ն: Ժամը 21։00-ից հետո երիտասարդների կողմից դրսևորվել է վատ վարք: Իմ հրահանգով ամեն ինչ դադարեցվել է և երիտասարդները դուրս են հրավիրվել: Իրենք չեն ընդդիմացել և դուրս են եկել: Այս ամենին անուններ տալ, որակել որպես սատանիստական կամ աղանդավորական, ճիշտ չեմ համարում, այդ ամենը միտումնավոր է արվում: Չեմ հերքում, որ սա հարիր պահվածք չի եղել Կոնսերվատորիային»: Ռեկտորը միջոցառմանը ներկա չի գտնվել, քիչ հետո նա հանդես կգա պաշտոնական մեկնաբանությամբ.

Աղբյուրը

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА