o C     16. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՏԻՄ-ում, որպես անկախ թեկնածու, հիմնականում ընտրվում են նախկին ՀՀԿ-ականները

17.09.2019 21:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
ՏԻՄ-ում, որպես անկախ թեկնածու, հիմնականում ընտրվում են նախկին ՀՀԿ-ականները

Վերջին մեկուկես տարվա ընթացքում ՀՀ երկրորդ նախագահի դեմ ընթացող դատավարական գործընթացները, կալանավորումը, ակտիվ քաղաքականություն վերադառնալու իր հայտարարությունն ու ներքաղաքական առկա իրավիճակը, թե որքանո՞վ են բարձրացրել Ռոբերտ Քոչարյանի վարկանիշը հանրության շրջանում, «Իրավունքը» հետաքրքրվեց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԻՑ:

Արա Պապյանը չի էլ թաքցնում, որ Նիկոլ Փաշինյանը շարժվում է «Սասնա ծռերի» հրահանգով. Գառնիկ Իսագուլյան

Որոշ առումով` այո, վարկանիշը բարձրացել է, բայց Քոչարյանի դեպքը մի քիչ արտառոց է, որովհետեւ նա տեղում քաղաքական հենք չի ունեցել եւ գործող քաղաքական կառույցների միջոցով է եկել իշխանության: Այսինքն` իր սեփական թիմը չի ստեղծել, բայց պարզ է, որ նրա օրոք մարդիկ կային, որոնք այսօր բարգավաճել են, բիզնես են արել, օգտվել են, պաշտոններ են ձեռք բերել եւ այլն: Հետեւաբար, եթե նա հիմա փորձի մտնել քաղաքական դաշտ, նրանից շնորհակալ եղածները ձայնը կտան իրեն: Ի դեպ, վերջին  ՏԻՄ ընտրություններին ընտրվածների մեծ մասն անկախ են: Երբ նայում ես կենսագրությունը, պարզվում է` նախկին ՀՀԿ-ականներն են: Հիմա նրանք հանդես են գալիս, որպես անկախ` ո՛չ «Իմ քայլից» են, ո՛չ էլ «Քաղաքացիական պայմանագրից»: Պարզ է, որ եթե իշխանափոխության խնդիր լինի, իրենք ձայնը չեն տալու նրան, ով մի քանի հազար դրամի համար դատի է տալիս համայնքի ղեկավարին, որն իր բարեկամին հավաքարար է նշանակել, աշխատավարձը` վերցրել, չնայած` դեռ պարզ էլ չի` ինքն է վերցրել, թե ուրիշին է տվել: Այդպիսի մանր հարցերում պետք է լինել մի քիչ ճկուն եւ ավելի իմաստուն, որովհետեւ կյանքում տարբեր իրավիճակներ են պատահում: Փաշինյանի վեթինգների փոխարեն, նույն կոռուպցիայի դեմ պայքարելու նուրբ ձեւեր կան: Ու ամենակարեւորը` պետք է պայքարել պատճառի դեմ, ոչ թե` հետեւանքի:

Քրեական գործ է հարուցվել` Աստվածաշնչից մեջբերում անելու համար (Տեսանյութ)

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА