o C     16. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՇԻՇԿԻՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՆԳԱՄ ՀԱՐՑԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ ՉՈՒՆԻ ԻՇԽՈՂ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ

17.09.2019 20:30 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՇԻՇԿԻՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՆԳԱՄ ՀԱՐՑԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ ՉՈՒՆԻ ԻՇԽՈՂ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ

Պարզվում է` անգամ ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը տեղյակ չէ, թե Հայաստանից քաղաքական ապաստան խնդրած ՌԴ քաղաքացի Վիտալի Շիշկինը, որը հայտնի է իր հակահայկական, ֆաշիստական վարքագծով, այսօր ի՞նչ կարգավիճակում է գտնվում ՀՀ-ում: «Չգիտեմ»,- «Իրավունքի» հարցին ի պատասխան կարճ արձագանքեց դեսպանը, ապա նաեւ հավելեց, որ որքանով տեղյակ է, կա ՀՀ արդարադատության նախարարությունից պատասխան, որ Հայաստանը մինչեւ այսօր երբեք քաղաքական ապաստան որեւէ մեկին չի տրամադրել: Այս հարցով դիմեցինք նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, մոլոկանների համայնքը ԱԺ-ում ներկայացնող ԱԼԵՔՍԵՅ ՍԱՆԴԻԿՈՎԻՆ:

«Իմ քայլի» պատգամավորը ցույց էր անում ամն դեսպանատան դիմաց

Անկեղծ ասած, կոնկրետ Շիշկինի գործով որեւիցե պաշտոնական մեկնաբանություն առ այսօր առնվազն իմ աչքով չի ընկել: Վերջիվերջո, այդ մարդուն քաղաքական ապաստա՞ն տվեցին, փախստականի կարգավիճա՞կ տվեցին, թե՞ այլ որեւիցե կարգավիճակ այս պահին իմ ձեռքի տակ չունեմ նման տեղեկատվություն: Ուստի` ձեռնպահ կմնայի կոնկրետ մեկնաբանություններից, որովհետեւ խնդրի բուն էությունը նախեւառաջ կախված է նրանից, թե միգրացիոն ծառայությունը տվե՞լ է այդ մարդուն որեւիցե կարգավիճակ, թե` ոչ, արդյոք սա կիրառվել է մինչեւ այս այլ անձանց նկատմամբ, թե` ոչ:

Այլեւս ոչ մի ռելաքս

Վ. Շիշկինն արդեն իսկ սոցցանցում հրապարակել է այն վկայականը, որը նրան տրամադրել են միգրացիոն ծառայությունից: Ի՞նչ կասեք այս մասին:

Բայց պաշտոնական մեկնաբանություն չկա, հետեւաբար եկեք ստանանք պաշտոնական տեղեկատվություն, հասկանանք, թե ինչ կարգավիճակ է տրվել այդ մարդուն, վերլուծենք եւ դրա հետ կապված լրացուցիչ մեկնաբանություններով ավելի ուշ հարցը քննարկենք: Հավատացեք, սոցցանցում կեղծ տեղեկատվության ծավալն այնքան շատ է, որ ճիշտ չի լինի մեկնաբանություն տալ մի հարցի շուրջ, որի վերաբերյալ դեռ պաշտոնական տեղեկատվություն չունենք: Կարծում եմ` ձեր կողմից դժվարություն չի ներկայացնի պաշտոնական հարցումով դիմել միգրացիոն ծառայությանը:

«Իմ քայլում» լարվել են միմյանց դեմ

Դուք պատգամավոր եք, եւ նաեւ Ձեզ համար դժվարություն չէր` պարզաբանում ստանալ միգրացիոն ծառայությունից:

Ամեն դեպքում, ուրախ կլինեմ, որ նման տեղեկատվություն ունենալով` մեզ հետ էլ կիսվեք եւ միասին քննարկենք եւ գնահատենք ստեղծված իրավիճակը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА