o C     16. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Սահմանադրական կարգը մի քանի անգամ տապալվել է Նիկոլ Փաշինյանի կարգադրությամբ»

17.09.2019 20:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Սահմանադրական կարգը մի քանի անգամ տապալվել է Նիկոլ Փաշինյանի կարգադրությամբ»

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում նախորդ շաբաթ վերսկսվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ մարտի 1-ի գործով քննությունը: Դատավոր Աննա Դանիբեկյանը Ռ. Քոչարյանի պաշտպանական խմբի ներկայացրած խափանման միջոց կալանքը վերացնելու մասին միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակի այսօր` սեպտեմբերի 17-ին, ժամը` 13:00-ին: Այս մասին «Իրավունքը» զրուցեց քաղաքական մեկնաբան, Ռ. Քոչարյանի աջակից ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ:

Քրեական գործ է հարուցվել` Աստվածաշնչից մեջբերում անելու համար (Տեսանյութ)

– Անի, դատական նիստին նախորդած օրերին եւս Ռ. Քոչարյանի աջակիցները դատարանի առջեւ ակցիա էին իրականացնում: Հիմա, երբ արդեն հաջորդ նիստին դատավորը պետք է որոշում կայացնի, ի՞նչ ակնկալիքներ ունեք:

– Դուք իրավացի եք, երեք օր մենք դատարանի առջեւ ակցիա ենք իրականացրել, անգամ նստացույց ենք արել, ավտոերթ: Դատավոր տիկին Դանիբեկյանից պահանջում էինք, որ անհապաղ նիստ հրավիրի, ինչը օրենքի սահմաններում թույլատրելի էր եւ անհրաժեշտ: Սակայն մինչեւ այժմ սահմանադրական կարգը շարունակվում է տապալված մնալ, քանի որ տիկին Դանիբեկյանը չփորձեց անգամ կապի դուրս գալ, եւ մեր պահանջը, բնականաբար, այդպես էլ օդում կախված մնաց: Այժմ ակնկալում ենք, որ սեպտեմբերի 17-ին դատարանի դահլիճից Ռոբերտ Քոչարյանն ազատ է արձակվելու« որովհետեւ իրապես պարոն Քոչարյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում, ինչը օրենքի սահմաններից դուրս է: Դրա մասին վկայում է Սահմանադրական դատարանի որոշումը: Ուստի` հուսով ենք« որ տիկին Դանիբեկյանը չի ենթարկվի իշխանության կողմից ճնշումներին, որովհետեւ հակառակ դեպքում` եթե Ռոբերտ Քոչարյանը շարունակի մնալ կալանքի տակ, սա արդեն միջազգային խայտառակություն կլինի մեր երկրի համար: Ավելին` միջազգային բոլոր հարթակները կճանաչեն մեր երկիրը` որպես իրավազուրկ պետություն:

– Եթե դատավորը սեպտեմբերի 17-ին որոշում կայացնի չփոխել խափանման միջոց կալանքը, ի՞նչ քայլերի են պատրաստվում դիմել Ռ. Քոչարյանի աջակիցները:

– Այս պահի դրությամբ չեմ կարող ասել, բայց քայլերն արդեն լինելու են շատ խիստ,  որովհետեւ մենք տարուց ավել է, ինչ գտնվում ենք մի իրավիճակում, որտեղ սահմանադրական կարգը մի քանի անգամ տապալվել է Նիկոլ Փաշինյանի կարգադրությամբ: Եվ սա եւս մեկ անգամ կնշանակի, որ սահմանադրական կարգը Հայաստանի Հանրապետությունում տապալված է, եւ ՀՀ-ում օրենք չի գործում, այլ գործում միայն Նիկոլ Փաշինյանի կամքը: Նիկոլ Փաշինյանը դատական իշխանության գործառույթը վերցրել է իր վրա, մինչդեռ այն իր լիազորության շրջանակում չէ, ավելին` այն, ինչ իր լիազորության շրջանակում է` երկիրը ճիշտ կառավարելը, դա էլ չի կարողանում անել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА