o C     13. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Խորտակվող նավի մասին ամենաառաջինը տեղեկանում է նավի անձնակազմը»

17.09.2019 19:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Խորտակվող նավի մասին ամենաառաջինը տեղեկանում է նավի անձնակազմը»

«Չեմ կարծում` մեկը կարող է կասկածել, որ խորտակվող նավի մասին, որի հետ այլեւս հույս չի կարելի կապել, ամենաառաջինը տեղեկանում է նավի անձնակազմը: Արթուր Վանեցյանը խորտակվող նավի ոչ պարզ նավաստին էր, ոչ էլ շարքային մատուցող-սպասավորը: Իր պաշտոնից ելնելով` նա նավի շարժիչի պատասխանատուն էր, ով ապահովում է նավի անխափան երթը»,- անդրադառնալով ԱԱԾ տնօրենի հրաժարականին` նշում է քաղաքագետ ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ եւ ընդգծում, որ նա լքեց խորտակվող նավն ու ի լուր ուղեւորների հայտարարեց, որ նավի շարժիչը լրջորեն վնասված է, ու նավապետը դա թաքցնում է: Կոչ արեց չվստահել նավապետի արկածախնդրություններին` ազդարարելով, որ նրա ղեկավարությամբ ապահով ափ դուրս չեք գալու:

«Այս տարվա հոկտեմբերի 1-ի տվյալներով արտագաղթը կրկին թափ է հավաքել»

Քաղաքագետի գնահատմամբ՝ հիմա որոշումն ուղեւորներինն է. «Շարունակել հավատալ նավապետին ու տրվել նրա քմահաճույքներին, թե ընդունել վտանգի մասին տրված ազդարարությունը...»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА