o C     13. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՉՈՒ ՎԱՆԵՑՅԱՆԸ «ԴՈՒՌԸ ՇՐԽԿԱՑՐԵՑ»

17.09.2019 19:30 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԻՆՉՈՒ ՎԱՆԵՑՅԱՆԸ «ԴՈՒՌԸ ՇՐԽԿԱՑՐԵՑ»

Շատերի մոտ հարց է ծագում` Վանեցյանի ինչի՞ն էր պետք` այդպես սրել վիճակը, այլ ոչ թե պարզապես հարժարական տալ եւ հեռանալ: Եվ ահա շրջանառվում են խոսակցություններ, թե Վանեցյանը հատկապես որ խնդիրներն է համարում «սպայի արժանապատվության հետ» անհամատեղելի: Ըստ այդ լուրերի` խոսքը վերաբերում է Քոչարյանի գործի ընացքին: Իսկ ՍԴ որոշման շրջանակներում էլ, ըստ այդ վարկածի, ԱԱԾ-ի վրա պարտադրանք էր դրվել` բոլոր այն անձանց, ովքեր ի պաշտոնե կարող են նպաստել Քոչարյանի ազատության մեջ հայտնվելուն, առավելագույնս «մշակել»` հասնելով անգամ հարազատ-ծանոթ-բարեկամներին: Ու հատկապես ՍԴ որոշումից հետո ջանասիրաբար այդ ամենն անելով ինչ հեռանկարի առաջ կարող էր հայտնվել Վանեցյանն անձամբ, թերեւս նա բոլորից էլ լավ է պատկերացնում: Նրա մի շարք զգուշացումներ, համաձայն վարկածի, մնացել են անարձագանք, ավելի ճիշտ` բախվել են կոշտ հակազդեցության եւ նույնիսկ` սպառնալիքների: Այս վիճակում ամենանախընտրելի տարբերակը հրաժարականն էր, ընդ որում, իրեն ապահովագրելու համար, հենց այս կերպ:

«էս խմորը շատ ջուր է վերցնելու...». Արթուր Թովմասյան

Ս. ԱԲՐԱՄՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА