o C     14. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատման որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 20-ին

17.09.2019 16:17 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատման որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 20-ին

Րոպեներ առաջ ավարտվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանիՙ գրավով ազատ ազատելու փասբանների միջնորդությունը: Խոսքով հանդես եկավ Ռ. Քոչարյանը եւ փորձեց ապացուցել, որ նա որեւէ կերպ չի խոչընդոտի եւ չի փախչի երկրից նախաքննական փուլում. <<ինչու ես պետք է փախնեմ, երբ ունեի այդ հնարավորությունը: Եթե Սեյրան Օհանյանը փախնող լիներ ոտքը չէր կորցնի, Եթե Խաչատուրովը փախնող լիներ Ռուսաստանից չէր գա>>,- ասաց Քոչարյանը:

Իրենք նստեցնում, իրենք էլ ազատում են` ում ճանաչում են

Վերաքննիչ դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ դատական նիստը համարվում է ավարտված, դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ պաշտպանության կողմից բերված միջնորդության վերաբերյալ դատական ակտ կատարելու վերաբերյալ, որը կհրապարակվի սույն թվականի սեպտեմբերի 20-ին, ժամըՙ 17:00-ին:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА