o C     23. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վանեցյանի հրաժարականի արցախյան երանգները

17.09.2019 14:23 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Վանեցյանի հրաժարականի արցախյան երանգները

Արթուր Վանեցյանի հրաժարականի տեքստը այս օրերի «Դա Վինչիի կոդն» է դարձել: Բնական է, որ ԱԱԾ արդեն նախկին ղեկավարը ավելին, քան հայտարարության մեջ է, մոտ ապագայում դժվար թե ասի, բայց ապակոդավորում պետք է արվի: Ի՞նչ նկատի ունի Արթուր Վանեցյանը, երբ ասում է, որ որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում:

Որն է Կադաստրի կոմիտեի ղեկավարի հրաժարականի պատճառը․ «Հրապարակ»

Որ ԱԱԾ-ն վերջին մեկուկես տարում դարձել էր կառավարության ճնշումների կարևորագույն գործիքներից մեկը, քննության ենթակա չէ: Ինքը՝ Վանեցյանը, հիմնականում կատարել է իրեն տրված բոլոր հանձնարարությունները և կարծես բողոքներ չեն եղել: Բայց ահա հրաժարականի տողերում ԱԱԾ նախկին ղեկավարը ակնարկում է, որ իրեն հանձնարարվել է մի բան, որը դուրս է սպայական պատվի կոդեքսի շրջանակներից: Իսկ ի՞նչ կարող էին հանձնարարել Ազգային անվտանգությանը, որ պատիվ չբերեր հետախույզ սպային: Գաղտնալսո՞ւմ՝ խնդիր չէ, հետախուզո՞ւմ՝ նույնպես, իսկ գուցե մի այնպիսի բան, որ անհնար է իրագործել առանց անձնական և պաշտոնական բարոյական նորմերը ոտնահարելո՞ւ: Ի՞նչը կարող էր դրդել ԱԱԾ ղեկավար գեներալին հեռանալ «դուռը շրխկացնելով»:

Նիկոլ Փաշինյանը չի թաքցնում, որ Վանեցյանի հետ վերջինիս հրաժարականը քննարկվել է, իսկ ամենայն հավանականությամբ քննարկվել է ոչ թե հրաժարականը, այլ կոնկրետ հանձնարարություն, որը հրաժարվել է կատարել ԱԱԾ պետը և բնականաբար ծագել է հրաժարականի անհրաժեշտությունը: Վերջին ժամերի ընթացքում բազմաթիվ վարկածներ նետվեցին լրատվական դաշտ, ընդհուպ մինչև երկրորդ նախագահի, նրա մերձավորագույն շարջապատի, ՍԴ նախագահի և դատավորների վերաբերյալ անձնական տվյալների և կոմպրոմատների հավաքագրում:

Իսկ եթե խնդիրն ամենևին էլ ներքի՞ն օրակարգում չէ: Այստեղ պետք է մի ուշագրավ նկատառում անել. Վանեցյանի հրաժարականի սպայի արժանապատվությանը վերաբերվող մասով արագ արձագանքեցին Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը և Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, ովքեր իրենց գրառումներում, քողարկելով մտահոգությունները,  մատնանշում են հենց սպայի պատիվը: Գուցե Վանեցյանի հրաժարականի հիմքում հենց արցախյան օրակարգն է: Բրայզան օրերս ինչ-որ բան էր ակնարկում:

vesti.am 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА