o C     23. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արթուր Վանեցյանը սկիզբ է դնում իր քաղաքական գործունեությանը. Մարուքյան

17.09.2019 13:49 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Արթուր Վանեցյանը սկիզբ է դնում իր քաղաքական գործունեությանը. Մարուքյան

Մենք շարունակում ենք դեմ լինել սուպերվարչապետական համակարգին և հետևողական կերպով շարունակելու ենք ներկայացնել նախագծեր այդ համակարգը վերափոխելու, ավելի ժողովրդավար համակարգ ստեղծելու համար, ԱԺ ճեպազրույցների ժամանակ այսօր ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Անդրադառնալով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականին՝ բանախոսը նկատեց, որ մանրամասների չեն տիրապետում, սակայն ինտուիցիայով զգում են, որ հայտարարությունը հեռուն գնացող է։

«Այդ հայտարարությամբ, կարծում եմ, նա սկիզբ է դնում իր քաղաքակն գործունեությանը և փորձելու է քաղաքական գործունեության մեջ շարունակել գործը։ Հիմա դա կլինի կուսակցություն ստեղծելու միջոցով, թե ինչ ձևով... ես այդ հայտարարության մեջ դա եմ տեսնում», - նշեց Էդմոն Մարուքյանը։

Հարցին՝ ԼՀԿ-ն գո՞հ է եղել Արթուր Վանեցյանի գործունեությունից, խմբակցության ղեկավարը նկատեց, որ վերջինիս հետ ջերմ հարաբերությունների մեջ են եղել։

«Մեզ համար սա, մեծ հաշվով, անակնկալ էր», - նշեց Մարուքյանը։

Ճեպազրույցին ներկա Մանե Թանդիլյանն իր հերթին հավելեց, որ Արթուր Վանեցյանը գործադիր իշխանության ամենավարկանիշային գործիչներից մեկն էր։

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Հովհաննիսյանը վայր է դնում մանդատը

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА